Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ռուսաստանաբնակ բարերար Լեւոն Հայրապետյանի նախաձեռնությամբ Մարտակերտի շրջանի Վանք գյուղից մի խումբ ազատամարտիկներ «Էյթի Վանք լես» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Սերգեյ Դարբինյանի գլխավորությամբ այցելել են Մարտակերտի շրջանում տեղակայված N զորամաս:
Բարերար Լևոն Հայրապետյանը ամանորյա նվերներ է ուղարկել առաջնագծում կանգնած զինվորներին (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Լուսինե Զաքարյանը, նրանք հանդիպել են զորամասի հրամանատարական կազմի հետ, որից հետո տարբեր ուղղություններով այցելել առաջնագիծ և շնորհավորել սահմանապահ զինվորների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը:
Լեւոն Հայրապետյանի կողմից նրանք զինվորներին հանձնել են նվերներ՝ քաղցրավենիք, միրգ, եւ անհրաժեշտ այլ պարագաներ: