Առաջիկա ուսումնական տարվա բուհերի ընդունելության երկու փուլի համար ԱրՊՀ-ում հայտագրվել էր 624 դիմորդ։ Առաջին փուլի արդյունքում բուհ է ընդունվել 371 դիմորդ:
Առաջին փուլով Արցախի պետական համալսարան է ընդունվել 371 դիմորդ

Առաջիկա ուսումնական տարվա բուհերի ընդունելության երկու փուլի համար ԱրՊՀ-ում հայտագրվել էր 624 դիմորդ։ Առաջին փուլի արդյունքում բուհ է ընդունվել 371 դիմորդ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱրՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հասմիկ Մինասյանը՝ հավելելով, որ, անցած տարվա համեմատ, այս տարի նվազել է ինչպես դիմորդների (750-ի փոխարեն՝ 624), այնպես էլ բուհ ընդունվողների (նվազել է 48-ով) թիվը:
Ըստ Հ. Մինասյանի՝ այս տարի ԱրՊՀ-ն հայտագրել էր 200 անվճար և 220 վճարովի տեղեր: Անվճար համակարգ ընդունվել է 162 հոգի:
«Կայացել է նաև, թափուր տեղերի համար մրցույթ, որը դրական միավորներ ունեցող, սակայն ընդունելությունից դուրս մնացած, դիմորդներին հնարավորություն է տալիս ընտրելու այլ մասնագիտություններ: Այս տարի ունեինք 11 թափուր տեղ, որոնց համար դիմել էր նույքան դիմորդ և բոլորն էլ ընդունվել են»,-ասաց Հ. Մինասյանը՝ նշելով, որ թափուր տեղերի համար անցկացված մրցույթին հիմնականում մասնակցել են ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, քաղաքագիտության, պատմության, կիրառական մաթեմատիկայի, լրագրության, ֆիզկուլտուրայի ֆակուլտետներում սովորել ցանկացող դիմորդները։
Հ. Մինասյանի խոսքով՝ մրցակցությունը բարձր էր հատկապես իրավագիտության, բանասիրության (հայոց և ռուսաց լեզուների բաժիններ), ֆինանսների, հաշվապահական հաշվառման և ճարտարապետության ֆակուլտետներում: