Նախօրեին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքումքննարկվել են հանրապետությունում բույսերի՝ վնասակար օրգանիզմներից (վնասատուներ, հիվանդություններ և մոլախոտեր) պաշտպանության մի շարք հարցեր` ուղղված բուսասանիտարական իրավիճակի բարելավմանը, ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության աշխատանքների ակտիվացմանն ու բույսերի մշակության ագրոտեխնիկական պահանջներին համապատասխան երկրագործության վարմանը:
Պետք է ուշադրության կենտրոնում պահել ագրոտեխնիկական կանոնների պահպանումը. գյուղնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ ԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ` խորհրդակցությանը, որին մասնակցում էին ոլորտի մի շարք պատասխանատուներ, ելնելով սննդի անվտանգության պահանջներից, գերատեսչության ղեկավարի կողմից հանձնարարվել է ուշադրության դարձնել ոչ միայն վերջնական արտադրանքի որակական ցուցանիշներին, այլև վեգետացիայի ամբողջ ընթացքում ագրոտեխնիկական կանոնների պահպանմանն ու գյուղատնտեսական աշխատանքների գրագետ կազմակերպմանը, նախապես կանխել խնդիրների առաջացման պատճառները, որպեսզի հետևանքների վերացումն ավելի ծախսատար և դժվար չլինի՝ յուրաքանչյուր մշակաբույսի համար պահպանելով հողի մշակության, պարարտացման, ոռոգման, թունաքիմիկատների օգտագործման փորձարկված և ընդունված կանոնները:
Նախարար Արամ Մխոյանն ընդգծել է շրջաններում գործող գյուղատնտես մասնագետներին այդ աշխատանքներում ընդգրկելու անհրաժեշտությունը: