Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ «խավիարային դիվանագիտության» նախկին շռայլությունը. քաղաքագետ

Ադրբեջանում նավթի գների անկման և մանաթի արժեզրկման հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ճգնաժամը ինչքանով կարող է ազդել ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորման, սահմանային լարվածության վրա:

Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ «խավիարային դիվանագիտության» նախկին շռայլությունը. քաղաքագետ

Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ «խավիարային դիվանագիտության»  նախկին շռայլությունը. քաղաքագետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս և այլ հարցերի շուրջ «Արցախպրես»-ը զրուցել է քաղաքագետ Աշոտ Մարգարյանի հետ:

- Պարոն Մարգարյան, Ադրբեջանում մանաթի արժեզրկումը և նավթի գների անկումը ներքաղաքական քաոս են առաջացրել: Ստեղծված իրավիճակը ինչպե՞ս կարող է անդրադառնալ Արցախի հարցում Ադրբեջանի որդեգրած արտաքին քաղաքականության վրա:

-Նավթի համաշխարհային գների շարունակական անկումն ահռելի վնաս է հասցնում նաև Ադրբեջանին: Գաղտնիք չէ, որ հարևան երկրի եկամուտների 2/3-ը գոյանում է ածխաջրածնային պաշարների արտահանումից: Տնտեսության զարգացման կարևոր գրավականներից են նաև արտաքին ներդրումները, որոնք ևս ակնկալվում է, որ կկրճատվեն` նավթի վաճառքից գոյացող եկամուտների կտրուկ նվազման ֆոնին: Bloomberg-ի հավաստմամբ, ամերիկյան տարադրամի ամրապնդման հետ կապված, նավթի համաշխարհային գները կարող են ընկնել մինչև մեկ բարելի դիմաց 20 դոլար, որը աղետալի հետևանքներ կունենա ադրբեջանական տնտեսության համար: Անշուշտ, դրանց մեղմացումը կարելի կլինի իրականացնել միայն պետական ռեզերվների օգտագործման հաշվին, որոնք ևս անսպառ չեն:

1994թ.-ից սկսած Ադրբեջանը դարձել է BP-ի առանցքային ներդրումային շուկաներից մեկը: Այնուամենայնիվ, ո՞վ ներդրումներ կցանկանա անել այնպիսի մի անկայուն երկրում, որը պատերազմի մեջ գտնվելուց բացի նաև տնտեսական ծանր ճգնաժամ է ապրում:

Ինչպես ամենուր, Ադրբեջանում ևս, սեփական արժույթի արժեզրկումը, որը Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից լողացող փոխարժեքի անցնելուց հետո գրեթե հիսուն տոկոսի հասավ, ուղեկցվում է համապատասխան գնաճով, և վերջիվերջո կստիպի այդ երկրի կառավարությանը խնայողությունների գնալ տարբեր ոլորտներում: Որպես հետևանք` կկրճատվեն Ադրբեջանի գնումները սպառազինության ոլորտում, արտերկրի դեսպանատներին և լոբբիստական խմբերին (իսկ դրանք Ադրբեջանի դեպքում սերտաճած են) հատկացվող ֆինանսական ահռելի միջոցները, օպտիմալացման գործընթացներ կիրականացվեն պետական կառավարման ոլորտում, կփակվեն աշխատատեղեր, և բնականաբար, կաճի գործազրկությունը:

Ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ «խավիարային դիվանագիտության» նախկին շռայլությունը և, հետևաբար, միջազգային հարթակում կթուլանա հակահայկական քարոզչությունը:

- Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը փորձում է սեփական հանրության ուշադրությունը շեղել ներքաղաքական ոլորտում ունեցած անհաջողություններից: Այս անգամ ներքին քաղաքականության համատեքստում ինչպե՞ս կօգտագործվի ղարաբաղյան խաղաքարտը:

- Ներքաղաքական անցանկալի զարգացումների ժամանակ ադրբեջանական իշխանությունները մշտապես փորձում են շեղել հասարակության ուշադրությունը արտաքին խնդիրների վրա: Այդ քաղաքականության իրականացման համար որպես կայուն գործիք են ծառայում ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանն ու աշխարհասփյուռ հայերը:

Ընդ որում, հետաքրքրական է այն փաստը, որ Ադրբեջանում քաղաքական այլախոհերին, մարդու իրավունքների պաշտպանությամբ ու հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող գործիչներին համարում են հայկական լոբբինգի գործակալներ: Աբսուրդն այն աստիճանի է հասնում, որ նման մեղադրանքներ են ուղղվում նույնիսկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կամ թե Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքի հասցեին: Ադրբեջանական վարաչակարգի հալածանքներին արժանացած բազմաթիվ լրագրողներ կրում են հայկական լրտեսի պիտակը: Այս երևույթը ի հայտ է եկել հիմնականում Ալիև կրտսերի իշխանության գալուց հետո` 2003թ-ից սկսած, և հանդիսանում է հասարակության վերահսկմանն ուղղված ալիևյան վարչակարգի առանցքային գործիքներից մեկը:

Կանխատեսելի է, որ ներճգնաժամային այս տարում Ադրբեջանի իշխանությունները կփորձեն էլ ավելի մեծացնել հայատյացության չափաքանակը և կշարունակեն սահմանային բախումներ հրահրել: Սակայն, կարծում եմ, որ այս տարի Ալիևի հայկական խաղաքարտը նույն արդյունավետությամբ չի գործի: Ադրբեջանի շարքային քաղաքացու համար ավելի կարևոր կլինի առօրյա-կենցաղային խնդիրների լուծումը, քան իրեն չպատկանող Արցախի հողերի համար պատերազմի վերսկսումը:

- Ինչպիսի՞ զարգացումներ կարելի է ակնկալել հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացից:

- 2016թ-ին, իր ներքին խնդիրները հաղթահարելուն զուգահեռ, Ադրբեջանը կշարունակի սահմանագծի ողջ երկայնքով հրադադարի խախտումները: Սակայն դժվար է պատկերացնել՝ որ Բաքուն կանցնի լարվածության վերջին շեմից այն կողմ, մանավանդ որ հասարակության ներքին դժգոհությունն աճում է, իսկ սեփական միջոցներն էլ՝ նվազում: Կարծում եմ՝ հակառակը՝ կենտրոնանալով ներքին խնդիրների վրա՝ Ալիևը փորձելու է անվերահսկելի լարում չստեղծել սահմանագծին: Ցավոք, կան իրողություններ, որ երբեք չես փոխի, ինչպես օրինակ, մեր երկրի աշխարհագրական դիրքն ու հարևաններին, ուստի մեր անվտանգության միակ երաշխիքը հանդիսացող բանակի ամրապնդումից զատ, պետք է գործի դնել բոլոր հնարավոր դիվանագիտական ու քաղաքական խողովակները` հակառակորդին խաղաղություն պարտադրելու համար: Իրականում, Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների ելքը վճռվել է 22 տարի առաջ: Դրա վառ վկայությունն է Արցախը, որպես ազատ ու անկախ, կայացած ինքնուրույն պետական միավորում և միաժամանակ Հայաստանի անքակտելի մաս:

Եթե անդրադառնանք բուն բանակցային գործընթացին, կարելի է ասել, որ չկա խաղաղություն, չկա գործընթաց, և Ադրբեջանի ներկայիս վարքագծի պայմաններում չկա խնդրի լուծման որևէ ռացիոնալ տարբերակ: Քանի որ հնարավոր չէ լուծել հակամարտության հետևանքները, եթե նախ չես լուծում դրա պատճառները: Իրավամբ, մենք երբևէ այսքան հեռու չենք եղել խաղաղության պայմանագրից: Թվում է` բանակցում ենք բանակցելու համար այնքան ժամանակ, մինչև կողմերից մեկի նյարդերը տեղի կտան կամ աշխարհաքաղաքական նոր իրավիճակ կստեղծվի ստատուս քվոյի փոփոխության համար:

Այսօր բանակցային գործընթացի երկու կողմերի մոտեցումները միմյանց զուգահեռ ընթացող երկու գծեր են, որոնք երբևիցե որևէ տեղ չեն հատվելու, քանի ու խնդրի վերջնական լուծման շուրջ կողմերի տեսակետները բացարձակապես չեն համընկնում:

Պաշտոնական Արցախը շարունակում է դուրս մնալ բանակցային ներկայիս ֆորմատից: Բացի դրանից, կողմերի միջև փոխըմբռնումը հնարավոր չէ խնդրի լուծման ռազմական տարբերակի, սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչությանը թիրախավորելու, դիպուկահարներին շփման գծից հետ չքաշելու պայմաններում, այնինչ Ադրբեջանի մոտ բացակայում է հակամարտության լուծման քաղաքական կամքը. խաղաղության հաստատմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն մերժվում է Ադրբեջանի կողմից: Վերջինս հույս ունի, թե շփման գծում իրավիճակը մշտապես թեժ պահելով, հոգեբանական ու քաղաքական ճնշում է բանեցնում՝ ստիպելով հայկական կողմին համապատասխան զիջումների գնալ բանակցային սեղանին:

Ճիշտ է, այսօր Ադրբեջանի պաշպանության ոլորտի բյուջեն մի քանի անգամ ավելին է, քան Հայաստանի ռազմական բյուջեն, սակայն պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը ոչ միայն տնտեսական, այլև տարածքային կորուստներ կունենա, իսկ մեր տարածքների մի մասը դեռևս բռնազավթված է: Մեր օգտին են խոսում հայոց բանակի մարտունակությունը, դիրքային առավելությունը, արտաքին ուժերի աշխարհաքաղաքական շահերի փոխդասավորվածությունը տարածաշրջանում և մի շարք այլ գործոններ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search