Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հաստատել է Ռուսաստանի հետ Կամբարատինի ՀԷԿ-1 եւ Վերին Նարինի կասկադ ՀԷԿ-ի շինարարության եւ շահագործման մասին համաձայնագրի չեղարկումը։
Ղրղզստանը խզել է Ռուսաստանի հետ ՀԷԿ-ի շինարարության մասին համաձայնագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի խոսնակը։
Հիմա Ղրղզստանի ԱԳՆ-ն սահմանված կարգով պետք է ՌԴ կառավարությանը տեղյակ պահի նշված համաձայնագրերի չեղարկման մասին։ Ղրղզստանի նախագահի կողմից ստորագրված օրենքները ուժի մեջ են հրապարակումից հետո մտնում 15-օրյա ժամկետում, փոխանցում է ՌԲԿ-ն։
2015թ. դեկտեմբերի վերջին Ալմազբեկ Աթամբաեւը հայտարարել էր, որ Ռուսաստանը տնտեսության եւ նավթի գների անկման պատճառով այլեւս չի կարող ֆինանսավորել Ղրղզստանում նախագծերը։ Նա նշել է, որ խոսքը նախկինում Ղրղզստանի հետ համաձայնեցրած նոտ 3 մլրդ դոլար արժողությամբ նախագծերի մասին է։
Կրեմլից իրենց հերթին հայտնել էին, որ իրոք բարդություններ են ծագել, եւ քննարկվում են հնարավոր տարբերակները։