Թուրքիան կարող է պատասխան պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ ելնելով երկիր լեռնամետալուրգիական արտադրանքի ներմուծման հակադեմփինգային ուսումնասիրություններից:
Թուրքիան կարող է հակադեմփինգային տուրքեր սահմանել ՌԴ մետալուրգների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշվում է, որ համաձայն իրականացված հետաքննության արդյունքների՝ ՌԴ մետալուրգները մինչև 13.66 տոկոս դեմփինգային մարժա են ստացել, ինչպես Չինաստանը, Սլովակիան և Ճապոնիան տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։
Ոլորտի աշխատակիցների կարծիքով՝ ներկայում թուրքական կողմը չի սահմանի պաշտպանական միջոցառումներ ռուսական այլ արտադրանքի հանդեպ։
Նրանք նաև հաղորդել են, որ ռուս մետալուրգները վերջին տարիներին թուրքական արտադրողներից և շատ այլ արտահանողներից ավելի մրցունակ են դարձել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։