Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանում ոստիկանական բրիգադներ են հանվել Ալիեւներին պատկանող ընկերությունից իրենց աշխատավարձը պահանջողների դեմ

Այսօր Ադրբեջանի աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության շենքի դիմաց զանգվածային բողոքի ակցիա են կազմակերպել Դաշքեսանի AIMROC ոսկու հանքի Չովդառի ընկերության բանվորները:

Ադրբեջանում ոստիկանական բրիգադներ են հանվել Ալիեւներին պատկանող ընկերությունից իրենց աշխատավարձը պահանջողների դեմ

Ադրբեջանում ոստիկանական բրիգադներ են հանվել Ալիեւներին պատկանող ընկերությունից իրենց աշխատավարձը պահանջողների դեմ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրանք բողոքում են, որ արդեն երկու տարի է` չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք աշխատավարձը: Հիշյալ ընկերությունը պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երկու դուստրերին:

Բանվորների մեծ մասը աշխատավարձը պարտադիր կերպով վճարվելու մասին դատարանի որոշումներ ունեն: Նրանք հայտարարել են, որ իրենց պահանջը նախարարության կողմից չկատարվելու դեպքում, բողոքի ակցիան կշարունակեն խորհրդարան շենքի դիմաց:

Թերթի հետ զրույցում բանվորները պատմել են, որ բազմաթիվ անգամ դիմել են պետական բոլոր պատկան մարմիններին, սակայն իրենց խնդիրը չի լուծվել:

«Խորհրդարանում եւս մեզ չհուսադրեցին: Ասացին` դիմեք դատարան: Մենք դատարանից դրական որոշումներ էլ ունենք, սակայն դարձյալ մեր աշխատավարձը ստանալ չենք կարողանում: Մնում է, որ դիմենք երկրի նախագահին` Իլհամ Ալիեւին», -ասել է ընկերության աշխատակիցներից Հաջը Մամեդովը:

Մի այլ բանվոր՝ Ջումշուդ Ասգերլին էլ ասել է, որ դատարաններն այլեւս չեն ցանկանում ընդունել իրենց բողոք հայցերը:

«Ես այդ ընկերությունում 21 ամիս աշխատել եմ, բայց աշխատավարձ չեմ ստացել: Ուր բողոքում եմ, պատասխան չեմ ստանում», -ասել է նա:

Բանվոր Մեհման Իսմայիլովն էլ պատմել է, որ իրենց բողոքներին պատասխանում են, թե ինչպես 21 ամիս ապրել եք, այնպես շարունակեք ապրել:

Բանվորներն ասում են, որ չնայած իրենք աշխատանքային ընկերության հետ կնքած պայմանագրեր ունեն, սակայն ոչ ոք դա հաշվի չի առնում:

Բաքվի ոստիկանությունը բանվորների դեմ արագ արձագանքման բրիգադ է հանել:

Թերթը հայտնում է, որ այսօր Բաքվում զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել նաեւ Azərinşaat ճանապարհաշինարարական պետական ընկերության աշխատակիցները:

Նրանք հայտնել են, որ ընկերության աշխատակիցների 70 տոկոսը չի ստացել հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների աշխատավարձը:

«Ազադլըգ»-ը գրում է, որ Azərinşaat-ի աշխատակիցների աշխատավարձի խնդիրը շարունակվում է երկար ժամանակ: Մի քանի ամիս առաջ բանվորները բողոքի ակցիա էին անցկացրել: Նրանք բողոքել էին, որ 6 ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել: Այդ բողոքներից հետո նրանց աշխատավարձի մի մասը վճարվել էր:

 


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search