Հուլիսի 31-ին դիվերսիայի հետեւանքով զոհված զինծառայող Ազատ Ասոյանը Երեւանից էր, 5 օր առաջ դարձել էր 20 տարեկան, աշնանը պետք է զորացրվեր:
Դիվերսիայի հետեւանքով զոհված Ազատը Երեւանից էր, աշնանը պետք է զորացրվեր
Հուլիսի 31-ին դիվերսիայի հետեւանքով զոհված զինծառայող Ազատ Ասոյանը Երեւանից էր, աշնանը պետք է զորացրվեր, 5 օր առաջ էր դարձել 20 տարեկան։
Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը` հղում անելով NEWS.am-ին, Ազատ Ասոյանը կրտսեր եղբայր ունի, որը երկրում չի եւ դեպքի մասին դեռ չգիտի:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:
Գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ զինծառայողներ, 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը եւ Ազատ Արթուրի Ասոյանը: