Artsakhpress

Քաղաքական

Ինչպե՞ս են հակահայ բանաձևերը մտել ԵԽԽՎ օրակարգ, և ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ. քաղաքագետի դիտարկումները

Միջազգային կառույցներում առկա կողմնակալ այս մոտեցումը ևս մեկ անգամ փաստում է, որ մեր անվտանգությանն ուղղված սպառնալիքը միայն սահմանից այն կողմ չէ:

Ինչպե՞ս են հակահայ բանաձևերը մտել ԵԽԽՎ օրակարգ, և ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ. քաղաքագետի դիտարկումները

Ինչպե՞ս են հակահայ բանաձևերը մտել ԵԽԽՎ օրակարգ, և ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ. քաղաքագետի դիտարկումները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դրա վառ ապացույցն է Թուրքիայի պատգամավոր, ազգությամբ հայ Մակար Եսեյանի` հակահայկական բանաձևին կողմ քվեարկելը:  

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Աշոտ Մարգարյանը՝ անդրադառնալով երեկ ԵԽԽՎ-ում քննարկված հակահայկական բանաձևերին: Քաղաքագետի կարծիքով, արժե դիվանագիտական կարևոր ձեռքբերում համարել այն, որ մյուս հակահայկական բանաձևը չընդունվեց: «Ընդհանրապես մեր շահերից չի բխում որևէ հակահայկական բանաձևի ընդունումը, անկախ այն հանգամանքից, որ իրավակական հետևանքներ այն չունի և չի կարող ուղղակիորեն ազդել բանակցային գործընթացի վրա: Նման հակահայկական բանաձևերի ընդունմամբ` Ադրբեջանն ամրապնդում է իր միջազգային դիրքերը և պատերազմական գործողությունների վերսկսման հիմքեր է նախապատրաստում: Այս և այլ հաջողություններով ոգևորված` Ադրբեջանն իր ներքին խնդիրների լուծումից հետո նոր թափով կլծվի հակահայկական քարոզչության գործին»-,- ասել է Մարգարյանը:

Նրա խոսքով, ԵԽԽՎ-ն մեկն է այն բոլոր հարթակներից, որոնք Ադրբեջանն ակտիվորեն օգտագործում է հակահայկական դիրքորոշումներ անցկացնելու համար. չմոռանանք, որ նման հաջող փորձեր արվել են նաև այլ հարթակներից, ինչպես օրինակ Իսլամական պետությունների կոնֆերանս կազմակերպության շրջանակներում: Ադրբեջանի դիրքերը ԵԽԽՎ-ում ամրապնդվեցին հատկապես այն ժամանակ, երբ կառույցի նախագահ դարձավ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն:

«Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել դեպի հումանիտար խնդրիրների քաղաքանացումը, (ինչպես օրինակ փախստականների խնդիր, ջրային ռեսուրսների օգտագործումից զրկում) շրջանցելով բուն հիմնահարցը` այն է ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումը: Ընդ որում` ԼՂՀ իշխանությունները Ադրբեջանին բազմիցս են առաջարկել համատեղ օգտագործել Սարսանգի ջրային ռեսուրսները, բայց մերժում են ստացել: Ադրբեջանի այս քաղաքականությունը վնաս է հասցնում Արցախի Հանրապետությանը, քանի որ այն նույնպես զրկված է Սարսանգի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հնարավորությունից: Ճիշտ է, միանգամայն ողջունելի է, որ Ուոլթերի բանաձևը չընդունվեց, այնուամենայնիվ, Մարկովիչի զեկույցի ընդունումն արդեն իսկ ԵԽԽՎ, որպես մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն ատյանի հանդեպ ունեցած վստահության նվազման լուրջ ահազանգ է»,- նշեց քաղաքագետը:

Մարգարյանն ընդգծեց, որ հենց այդ նույն Ուոլթերն էր ղեկավարում ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը 2013թ-ի Ադրբեջանի նախագահական ընտրություններում, և նրա ադրբեջանական շահերի պաշտպան դառնալը միջանձնային հարաբերությունների հաստատման տիպիկ օրինակ է, քանի որ ի տարբերություն ԵԱՀԿ դիտորդական առաքելության, Ուլթերի պատվիրակությունը ժողովրդավարական էր ճանաչել Ադրբեջանի նախագահի ընտրությունները: Այնուամենայնիվ, այս համագործակցությունը նա չներկայացրեց որպես հաջողված լոբբիստական գործունեության արդյունք, այլ բացահայտ կոռուպցիոն գործարք:

Միջազգային տարբեր հարթակներում շատ հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր ներկայացել են այս կամ այն հակամարտության մասնագետ, բայց երբևիցե չեն այցելել տվյալ տարածաշրջան, ներսից ծանոթ չեն խնդիրներին: Նույն կերպ և Բոսնիայի պատվիրակի դեպքում է, երբ առանց խնդիրներին տեղում ծանոթանալու, տարածաշրջան այցելելու, Մարկովիչը բացահայտ կողմնակալ բանաձևերով է հանդես գալիս, որոնք բացի ընգծված պատվեր լինելուց, նաև ոչ պրոֆեսինալ են:

Այս համատեքստում, ըստ Մարգարյանի, միանգամայն տեղին էր Մինսկի խմբի համանախագահների դատապարտող հայտարարությունը: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում ԼՂ հակամարտությամբ զբաղվող միակ շրջանակը պետք է ավելի ակտիվ դիրքերից հանդես գա:

«Ընդհանուր առմամբ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության գործունեությունը դրական է: Նախորդ տարվա նստաշրջանին մեր պատվիրակներին հաջողվել էր արդյունքների հասնել հակահայկական մի այնպիսի բանաձևի շուրջ, որը պարունակում էր բռնազավթում եզրույթը: Արդյունքում բանաձևի այդ հատվածը փոխարինվեց ԼՂ հակամարտության մասին նախադասությամբ: Այդուամենայնիվ, պետք է էլ ավելի արդյունավետ օգտագործել մեր ռեսուրսները, միջանձնային կապերը` օժանդակելու մեր պատվիրակներին, որպեսզի պաշտպանվեն արդարությունն ու դեմոկրատական արժեքները»,- եզրափակեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ վաղուց ժամանակն է որպեսզի մեր պատվիրակությունը ԵԽԽՎ-ում հանդես գա նոր որակի նախաձեռնողականությամբ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search