Ռուսական ավիատիեզերական ուժերն ու սիրիական բանակը կազմակերպել են ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչուին սպանելու մասին հայտարարած Ալփարսլան Չելիքի որսը, գրում է բրիտանական The Independent-ը։
Ռուսական օդուժը կազմակերպել է Սու-24-ի օդաչուին սպանելու մասին հայտարարած Ալփարսլան Չելիքի որսը. The Independent
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես պնդում է պարբերականը՝ Չելիքին բռնելը եղել է Լաթաքիա նահանգում սիրիական բանակի գրոհի հիմնական նպատակներից մեկը։ Արդյունքում գրավվել են մի շարք կարևոր բնակավայրեր, այդ թվում՝ Ար-Ռաբիան, որտեղ, ենթադրաբար, կարող էր թաքնվել զինյալը:
ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ հունվարի 28-ին Չելիքը հայտնվել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության Ստամբուլի շրջանային ղեկավարի հուղարկավորությանը: Լրագրողներին նա ասել է, որ կվերադառնա Սիրիա՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվելու: Ռուսաստանցի օդաչուներից Օլեգ Պեշկովին սպանած Չելիքն ասել է, որ «ոչ մի վախ չունի» ռուսներից:
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրք կործանիչների կրակից խոցվել էր ռուսական Սու-24 ինքնաթիռը: Ինքնանետված օդաչու Օլեգ Պեշկովը սպանվել էր ցամաքից արձակված կրակոցից։
Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։