Թուրքիան Ռուսաստանին տվյալներ չի տրամադրել երկրի օդային տարածքը ռուսական Սու-34 կործանիչների կողմից հատելու մասին։
ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է քննարկել խոցված Սու-24-ի մասին ցանկացած տեղեկություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի ղեկավար Անդրեյ Կելինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք կքննարկենք ցանկացած տեղեկություն, եթե այն մեզ տրամադրեն, եւ եթե այն իհարկե կա»,- ասել է նա։
Կելինը նաեւ զարմանք է հայտնել ՆԱՏՕ-ի օդային տարածքի մասին տեղեկությունների կապակցությամբ՝ նշելով, որ գոյություն ունի յուրաքանչյուր պետության միայն ինքնիշխան տարածք։