Փետրվարի 4-ը Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը նշվում է Միջազգային հակաքաղցկեղային միության նախաձեռնությամբ՝ 2005 թվականից։
Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 2015 թվականին Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոս էր ընտրվել՝ «Քաղցկեղը հեռու չէ մեզնից»-ը։
Օրվա հիմնական նպատակն է սեւեռել հասարակության ուշադրությունը քաղցկեղային հիվանդությունների խնդրի վրա եւ եւս մեկ անգամ հիշեցնել դրանց վտանգավորության եւ հնարավորինս վաղ ախտորոշման եւ կանխարգելման անհրաժեշտության մասին։
Այսօր ուռուցքաբանական հիվանդություններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում ամենալուրջ հիվանդություններից են, որոնք չնայած գործադրվող ջանքերին՝ շարունակում են աճել։ Այսպես՝ 2010-ին Հայաստանում քաղցկեղով հիվանդացմության 7593 նոր դեպք է գրանցվել, իսկ 2014-ին` 8365: Այսինքն 4 տարվա ընթացքում հիվանդացության 10 տոկոս աճ է գրանցվել: 2014-ին քաղցկեղից մահացության ցուցանիշը (2015-ի վերաբերյալ վերջնական տվյալներ առայժմ չկան) եղել է 189՝ 100 000 բնակչի հաշվարկով, իսկ հիվանդացության ցուցանիշը եղել է 277՝ 100 000 բնակչի հաշվարկով: Քաղցկեղի բարձիթողության ցուցանիշը Հայաստանում շարունակում է բարձր մնալ` 42-43 տոկոս, հաղորդում է NEWS.am Medicine-ը: