Artsakhpress

Տնտեսական

Նոր պտղատեսակներով այգիներ հիմնողները կստանան պետական աջակցություն. գյուղնախարար

Նախօրեին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն աշխատանքային այցով եղել է Մարտունու և Հադրութի տարածաշրջաններում:

Նոր պտղատեսակներով այգիներ հիմնողները կստանան պետական աջակցություն. գյուղնախարար

Նոր պտղատեսակներով այգիներ հիմնողները կստանան պետական աջակցություն. գյուղնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունից՝ նշելով, որ նախարարը մասնավորապես մասնակցել է Մարտունու շրջանի Ջիվանի, Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների համայնքապետերի 2015 թվականին կատարած աշխատանքների տարեկան հաշվետվություններին;

«Համայնքների ղեկավարների հաշվետվություններից պարզ է դարձել, որ այդ համայնքներում հիմնականում իրականացվել են անհրաժեշտ և նախատեսված աշխատանքները, ինչը և հիմք ընդունելով, համայնքապետերի աշխատանքը գնահատվել է բավարար: Համայնքների բնակիչների հետ հանդիպումների ժամանակ գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է համայնքներում առկա խնդիրներին:

Ա. Մխոյանն առանձնապես կարևորել է ցանքաշրջանառության իրականացումը, նոր պտղատեսակներով այգիների հիմնումը, ինչն իրականացնողները կստանան պետական աջակցություն:

Հատկապես կարևորվել է ոռոգման նոր, ավելի խնայողական և արդյունավետ տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը:

Հնչած հարցերը հիմնականում վերաբերվում էին պետության կողմից հողօգտագործողներին ցուցաբերվելիք օժանդակությանը, գյուղնախարարության կողմից իրականացվող նոր քաղաքականությանը, անասունների պատվաստման, տնկիների տրամադրման, մասնագիտական խորհրդատվության, արտադրանքի իրացման, ոռոգման, ջրախնայողության, պարարտանյութերի և սերմնանյութերի տրամադրման, ներհամայնքային ճանապարհների վերանորոգման, վարկային պարտավորությունների մարման խնդիրներին:

Նախարարը պատասխանել է առաջադրված հարցերին և մատնանշել խնդիրների լուծման կոնկրետ ուղիները:

Ա. Մխոյանը փոխնախարար Գևորգ Վերանյանի և ջրային ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է վթարված «Վարանդա-3» ջրամբար, որտեղ ծանոթացել է վերականգնողական աշխատանքների ընթացքին:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

ՀՀ բանկերը դուրս են գրել արցախցիների գրեթե բոլոր վարկերը՝ դրանք փոխանցելով ֆիննախին

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

Հարցուպատասխան Արտակ Բեգլարյանի հետ. Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը քննարկում է իր հայրենի տարածքում տեղի ունեցած մարդու իրավունքների ճգնաժամը. National Journal

Սամվել Շահրամանյանին կանչել են Հայաստանի քննչական կոմիտե. փաստաբան

Ֆրանսիայում դատարանը կալանք է սահմանել Սամվել Կարապետյանի 120 միլիոն եվրո արժողությամբ վիլլայի նկատմամբ

Արցախի իշխանությունները ցավում են «24News.am»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար

ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 43 տոկոսով. ինչ է արտահանվել ու ներմուծվել

Երուսաղեմի հայերը դատարանում վիճարկում են «Կովերի պարտեզը» իսրայելական ընկերությանը հանձնելը

Search