Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փետրվարի 11-ին Ադրբեջանի մասին երկու որոշում է հրապարակել:
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանի քաղբանտարկյալների գործերով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: contact.az-ի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ը մասնավորապես բավարարել է 2011թ. մարտի 31-ին ու ապրիլի 2-ին Բաքվում բողոքի ցույցերին մասնակցության համար կալանավորված Իլհամ Հուսեյնլիի, Էլչինա Սալիմովայի ու Իբրահիմ Ահմեձադեի համատեղ բողոքը: Նրանք ֆիզիկական ճնշումների էին ենթարկվել ու կալանավորվել էին վարչական կարգով: Ադրբեջանի դատարանները չէին բավարարել նրանց բողոքը: Եվրոդատարանը ընդունել է նրանց իրավունքների խախտումը 11-րդ ( միավորումների ազատություն) 6-րդ ( արդարացի դատավարության իրավունք) ու 5-րդ ( ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածներով: Եվրոդատարանը որոշել է,ո ր Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է նրանցից յուրաքանչյուրին 12 հազար եվրո փոխհատուցում վճարել:
Դատարանը նաեւ բավարարել է մյուս երիատսարդական ակտիվիստների՝ Աղասիֆ Իբրահիմովի, էմին Ֆարհադի ու Ջամիլ Գաջիեւի բողոքները: Նրանք 2011 թ. մայիսին՝ ակցիա էին կազմակերպել «Երիտասարդ քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության կոմիտեիի» անունից, բայց նույնպես ճնշումներին էին ենթարկվել: Եվրոդատարանը ճանաչել է նրանց իրավունքների ոտնահարումը նույն հոդվածներով, նաեւ նրանցից յուրաքանչյուրի համար 12 հազար եվրո փոխհատուցում պահանջել, եւս 5600 եվրո էլ՝ իրավական ծախսերի փոխհատուցման համար:
Եթե Ադրբեջանն առաջիկա երեք ամիսներին չբողոքարկի ՄԻԵԴ-ի որոշումը, ապա այն ուժի մեջ կմտնի: