Artsakhpress

Տնտեսական

Քաշաթաղի շրջանում նոր փոքր ՀԷԿ-եր կկառուցվեն

Այսօր՝ փետրվարի 12-ին կայացել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի՝ 2016 թվականի երկրորդ նիստը:

Քաշաթաղի շրջանում նոր փոքր ՀԷԿ-եր կկառուցվեն

Քաշաթաղի շրջանում նոր փոքր ՀԷԿ-եր կկառուցվեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Հանձնաժողովը բավարարել է «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք և Մոշաթաղ համայնքների տարածքում «Աղավնո» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա` մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը գործողության ժամկետով: Լիցենզիայի սահմանված պայմաններին համաձայն՝ «Աղավնո» ՓՀԷԿ-ը ունենալու է 4,690 ՄՎտ դրվածքային հզորություն:

Նիստում քննարկվել է հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա ստանալու ևս մեկ հայտ և «Սահման» ՍՊԸ-ին տրամադրվել ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Հակ համայնքի տարածքում «Սահման» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա` մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետով: Լիցենզիայի սահմանված պայմաններին համաձայն՝ «Սահման» ՓՀԷԿ-ը ունենալու է 0,371 ՄՎտ դրվածքային հզորություն:



ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանն ամփոփելով ընդհանուր իրավիճակը՝ հայտնեց, որ գործարկելով վերոնշյալ փոքր ՀԷԿ-երը՝ Արցախում արտադրվող ընդհանուր էլեկտրաէներգիայի ծավալը կհասնի 450 մլն կվտ/ժ-ի: Հանրապետությունում 2016թ. Էլեկտրաէներգիայի պահանջարկի կանխատեսվող՝ 330մլն կվտ/ժ ծավալի դեպքում կարելի է հասնել էներգետիկ ինքնաբավության և արտահանման:

Նիստի օրակարգի հաջորդ հարցով Հանձնաժողովը համաձայնություն է տվել «Վիսավտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 25 տոկոս բաժնետոմսերի վաճառքին:

Նիստի ավարտին Լևոն Մնացականյանը տեղեկացրեց, որ Հանձնաժողովի գործունեությունն ավելի բաց դարձնելու և տեղեկատվությունն ավելի լայն մասսաներին հասանելի դարձնելու համար այսուհետ թվիթթեր (www.twitter.com) սոցիալական կայքում էլ կգործի Հանձնաժողովի պաշտոնական էջ:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search