Artsakhpress

Տնտեսական

Անցած տարի ցանքատարածքները նվազել են՝ միջին բերքատվությունը՝ կրկնակի աճել . ԼՂՀ գյուղնախարար

Անցած տարի հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ընդհանուր մակերեսը կազմել է 52 հազար 210 հեկտար, ընդ որում՝ ընդհանուր ցանքատարածքներում աշնանացան մշակաբույսերի ցանքատարածքները կազմել են 40 հզ. 654 հեկտար, իսկ գարնանացանինը՝ 11 հզ. 556 հեկտար:

Անցած տարի ցանքատարածքները նվազել են՝ միջին բերքատվությունը՝ կրկնակի աճել . ԼՂՀ գյուղնախարար

Անցած տարի ցանքատարածքները նվազել են՝ միջին բերքատվությունը՝  կրկնակի աճել . ԼՂՀ գյուղնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում տեղեկացրել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը՝ ներկայացնելով 2015 թվականին գյուղատնտեսության բնագավառում իրականացված աշխատանքները: Գյուղնախարարի խոսքով՝ 2014 թվականի համեմատ անցած տարի ընդհանուր ցանքատարածքները նվազել են 15 հզ. 456 հեկտարով կամ 22.8 տոկոսով, այդ թվում աշնանացան մշակաբույսերի ցանքատարածքները նվազել են ՝10 հզ. 274 հեկտարով կամ 20.2 տոկոսով, գարնանացան մշակաբույսերինը՝ 5182 հեկտարով կամ 31տոկոսով:

Անցած տարվա ցանքատարածքների գերակշռող մասը` 48 հզ. 304 հեկտարը կամ 92.5 տոկոսը, կազմել են հացահատիկային մշակաբույսերի տարածքները: Ընդ որում՝ 2014-ի համեմատ, հացահատիկայինների ցանքատարածքները նվազել են 12 հզ. 580 հեկտարով կամ 20.7 տոկոսով: « Հանրապետությունում ցանված հացահատիկային մշակաբույսերի 48 հզ. 304 հեկտար տարածքներից (ներառյալ եգիպտացորեն), ըստ օպերատիվ տվյալների, անցած տարի փաստացի հնձվել է 45 հզ 605.5 հեկտար կամ ցանված տարածքների 94.4 տոկոսը: Կալսվել է 120 հզ. 157.2 տոննա հացահատիկ, միջին բերքատվությունը հեկտարից կազմել է 26.3 ցենտներ:

Նախորդ տարվա համեմատ 2015 թվականին հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքը աճել է 52 հզ. 795.3 տոննայով կամ 78 տոկոսով, իսկ մեկ հեկտարի միջին բերքատվությունն աճել է 13.6 ցենտներով կամ 2.1 անգամ»,-ասել է Ա. Մխոյանը: Նրա հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ, հնձվել է՝ 23 հզ 468.4 հա ցորեն՝ միջին բերքատվությունը 27.7 ց/հա, 17 հզ. 898.3 հա գարի՝ միջին բերքատվությունը՝ 25.8 ց/հա, 2708.4 հա հաճար՝ 18.7 ց/հա-ից, և 1530.4 հա եգիպտացորեն ՝ 25.6 ց/հա-ից միջին բերքատվությամբ :

Կալսվել է 65 հզ. 68 տոննա ցորեն, 46 հզ. 114.9տ. գարի, 5061.9 տ. հաճար և 3912.3 տ. եգիպտացորեն: Բացի այդ, 2015 թ. եգիպտացորենի տակ ցանված տարածքներից 477 հա-ը հնձվել է սիլոսի համար, որից հավաքվել է 5118.7 տոննա բերք, միջին բերքատվությունը կազմել է 107.3 ց/հա, իսկ 397.4 հեկտար արևածաղկի ցանքատարածքներից հնձվել է 363.1 հա, հավաքվել է 365 տոննա արևածաղկի հատիկ և 39.5 տոննա` սիլոսի համար, միջին բերքատվությունը կազմել է, համապատասխանաբար, 11.1 և 11.6 ց/հա:

Հաշվետու տարում հանրապետությունում առկա՝ բերքահավաքի ենթակա 1468.2 հա խաղողայգիներից հավաքվել է 1287.6 հա տարածք, համախառն բերքը կազմել է 12 հզ. 921.5 տոննա, միջին բերքատվությունը` 100.4 ց/հա: Նախորդ տարվա համեմատ, բերքահավաք իրականացված տարածքները նվազել են 727.6 հեկտարով կամ 36.1 տոկոսով, սակայն 7540.3 տոննայով կամ 2.4 անգամ աճել է համախառն բերքը. մեկ հեկտարի միջին բերքատվությունն էլ ավելացել է 73.7 ցենտներով կամ 3.8 անգամ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search