Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին այցելել է Մարտակերտի շրջան:
Նախագահը Մատաղիսում մասնակցել է ՊԲ զինծառայողների համար նոր շենքի բնակարանամուտի արարողությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Մատաղիս ավանում Նախագահը մասնակցել է պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Այնուհետև Բակո Սահակյանը Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է զինծառայողների համար բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությանը:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել մոսկվաբնակ բարերար Ռուբեն Գրիգորյանին նման կարևոր ծրագրերին աջակցելու համար` դա որակելով որպես հայրենասիրության օրինակելի դրսևորում:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավումն այսուհետ ևս կլինի պետության հատուկ ուշադրության կենտրոնում:
Միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: