Փախստականների խնդիրը գլոբալ խնդիր է, որի հետեւանքները դուրս են գալիս պետությունների սահմաններից։
Միջազգային հանրությունը բավարար ուշադրություն չի դարձնում սիրիացի փախստականներին. ՀՀ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին փետրվարի 24-ին՝ «Հումանիտար արձագանքից մինչեւ կայուն որոշումներ» աշխատանքային գիտաժողովում ելույթ ունենալիս, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը։
Նա հիշեցրել է, որ Սիրիայի հակամարտության ամենասկզբից Հայաստանը փախստականներ է ընդունել։ «Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ, չնայած Հայաստանի եւ միջազգային տարբեր կառույցների համագործակցությանը, սիրիացի փախստականների խնդիրների նկատմամաբ միջազգային հանրության ուշադրությունը բավարար չէ։ Նրանք բոլորը պաշտպանության եւ աջակցության կարիք են զգում»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Աշոտ Հովակիմյանը։ Նա նշել է, որ Հայաստանը վերջերս դարձել է ՄԱԿ՝ փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի գործկոմի անդամ, ինչը մեր երկրի համար կարեւոր հարթակ է։