Artsakhpress

Հասարակական

Մի խումբ պատանիներ այցելեցին հակառակորդի դիվերսիոն գործողության ժամանակ զոհված Արմեն Հովհաննիսյանի տուն

«Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպության «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ծրագրի շրջանակներում օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների պատանիներն ու երիտասարդներն այցելեցին հակառակորդի դիվերսիոն գործողության ժամանակ հերոսաբար զոհված Արմեն Հովհաննիսյանի տուն:

Մի խումբ պատանիներ այցելեցին հակառակորդի դիվերսիոն գործողության ժամանակ զոհված Արմեն Հովհաննիսյանի տուն

Մի խումբ պատանիներ այցելեցին հակառակորդի դիվերսիոն գործողության ժամանակ զոհված Արմեն Հովհաննիսյանի տուն

«Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպության «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ծրագրի շրջանակներում օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների պատանիներն ու երիտասարդներն այցելեցին հակառակորդի դիվերսիոն գործողության ժամանակ հերոսաբար զոհված Արմեն Հովհաննիսյանի տուն:

Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը՝ վկայակոչելով «Արմենպրես»-ին, պատանիները շրջեցին տանը բացված Արմեն Հովհաննիսյանի փոքրիկ թանգարանում, որտեղ զոհված զինծառայողի ծնողները ցուցադրել էին նրա մեդալները և շնորհակալագրերը, ինչպես նաև հուշերը, գրառումներն ու նրան պատկանող այլ իրեր: Պատանիները զրուցեցին Արմեն Հովհաննիսյանի մոր՝ Մարինե Հովհաննիսյանի հետ, շնորհակալություն հայտնեցին նրան` նման հերոս որդի ծնելու համար, ով կյանքի գնով պաշտպանել է հայրենիքը: Երեխաներից մեկն ընթերցեց Արմեն Հովհաննիսյանի մասին  գրած իր շարադրությունը, որն մրցույթում լավագույնն էր ճանաչվել, որն էլ   նվիրեց զոհված հերոսի մորը:

Այնուհետև պատանիները խմբակային հայրենասիրական երգ կատարեցին, որը նվիրեցին բոլոր զինծառայողների մայրերին: Լրագրողների հետ զրույցում Մարինե Հովհաննիսյանը նշեց, որ առաջին անգամ չէ, որ իրենց տուն այցելուններ են գալիս: Նա ուրախությամբ նշեց, որ երբեմն իրենց փոքր տարիքի երեխաների հետ գալիս են մայրեր : «Շատ կարևոր է, որ ծնողն ինքն է հասկանում, որ դա իր երեխային պետք է, որովհետև մենք, լինելով փոքր ազգ, ուժեղ և միասնական պետք է լինենք, իսկ նման նախաձեռնությունները հայրենասիրություն են սերմանում մատաղ սերնդի ներկայացուցիչների հոգում: Մենք պետք է կարողանանք դիմագրավել մեր արտաքին թշնամիներին, իսկ մենք գիտենք, որ Հայաստանը շրջապատված է թշնամի պետություններով, ուստի մեզ հարկավոր է հզոր բանակ, որի համար էլ մենք պետք է դաստիարակենք այնպիսի տղաներ, ովքեր խիզախությամբ և հպարտությամբ կկատարեն իրենց պարտքը հայրենիքի հանդեպ»,- նշեց տիկին Մարինե  Հովհաննիսյանը:

Մինչ Արմեն Հովհաննիսյանի տուն այցելելը, Գեղարքունիքի մարզի տարբեր շրջանները ներկայացնող պատանիները այցելել են նաև վերջին օրերին հակառակորդի դիվերսիոն գործողությունների ժամանակ ծանր վիրավարված և այժմ «Մուրացան» ռազմական հոսպիտալում գտնվող Նորայր Քամալյանին, որից հետո   էլ եղել են  Եռաբլուրում:

«Պատիվ ունեմ» ծրագիրն իրականացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:



 
 

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search