Artsakhpress

Տնտեսական

Սահմանված կարգի համաձայն՝ Ասկերանի շրջանի հողօգտագործողները վաղվանից ջուր կստանան

Այսօր ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչության աշխատակիցները տեսչական ստուգումներ և դիտարկումներ են իրականացրել հանրապետության ջրային համակարգի մի շարք տեղամասերում:

Սահմանված կարգի համաձայն՝ Ասկերանի շրջանի հողօգտագործողները վաղվանից ջուր կստանան

Սահմանված կարգի համաձայն՝ Ասկերանի շրջանի հողօգտագործողները վաղվանից ջուր կստանան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունից՝ նշելով, որ մասնավորապես իրականացվել են դիտարկում Ասկերանի շրջանում, որտեղ ընթանում են «Սովետարխ»-ի ջրանցքների վերականգնողական աշխատանքներ: ԼՂՀ ԳՆ աշխատակազմի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչության պետ Արմեն Ներսիսյանը նշել է, որ վաղվանից շրջակայքի հողօգտագործողներին, ովքեր սահմանված կարգի համաձայն հայտեր են ներկայացրել, ջուր կմատակարարվի:

Այնուհետև տեսչական ստուգումներ են իրականացվել Մարտակերտի շրջանում՝ Խաչենի ջրամբարում, Խաչեն-Մարտակերտ խողովակաշարի ակունքում ու Խաչենի աջակողմյա և ձախակողմյան ջրանցքներում, որտեղ  մաքրման աշխատանքներ են  ընթանում։




     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search