Արցախում պետական աջակցությամբ պտղաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում Սիրիայից ներկրվել են թթենու քսան հազար տնկիներ, ինչը թույլ կտա թարմացնել հանրապետության թթայգիներն ու զարգացնել թթենու մշակությունը:
Արցախ են ներկրվել թթենու և նոր պտղատեսակների տնկիներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին տեղեկացրել են ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունից: Աղբյուրի փոխանցմամբ՝ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը տեղեկացրել է, որ թթենու տնկիներն անհատույց կտրամադրվեն հողօգտագործողներին, ովքեր իրենց հերթին պարտավորություն կստանձնեն ուշադիր լինել և լավ խնամել տրամադրված տնկիները: Ծրագիրը շարունակական կլինի՝ թթենիների մի մասից կբազմացվեն նոր տնկիներ՝ թթայգիները պարբերաբար թարմացնելու նպատակով: