Քաշաթաղի շրջանում նախորդ տարվա աշնանը հերկված 14330 հա հողատարածքների վրա ընթացիկ տարվա աշնանացան բերքի տակ կատարված ցանքսը կազմում է 13 685 հա:
Քաշաթաղի շրջանում ընթացիկ տարվա աշնանացան բերքի տակ 13 685 հա ցանքս է կատարվել
Քաշաթաղի շրջանում նախորդ տարվա աշնանը հերկված 14330 հա հողատարածքների վրա ընթացիկ տարվա աշնանացան բերքի տակ կատարված ցանքսը կազմում է 13 685 հա:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրեց շրջվարչակազմի Մերան պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը, հիմնականում ցանվել է գարի` 7685 հա և ցորեն` 6000 հա, որից պետական պահուստային ֆոնդի հողատարածքների վրա կատարված գարու ցանքսը կազմել է` 3098 հա, իսկ ցորենինը՝ 1719 հա: Համայնքներից ամենաշատը հերկ ու ցանքս կատարվել է Կովսականի քաղաքային համայնքում. հերկ` 1000 հա, ցանքս` 850 հա ցորեն և 150 հա գարի: Երկրորդ տեղում է Ծաղկաբերդի գյուղական համայնքը. կատարվել է 700 հա հերկ, ցանվել է 550 հա ցորեն, 150 հա գարի: Երրորդ հորիզոնականում է Արծվաշենի գյուղական համայնքը. հերկ` 650 հա, ցանքս` ցորեն` 200 հա, գարի` 450 հա: Հացահատիկի մշակությամբ շրջանում ընդհանուր առմամբ զբաղվում են 31 համայնքներ, որից 27-ը հարավային իսկ 4-ը` հյուսիսային թևերում:
Աղբյուրի տեղեկացմամբ այս օրերին շրջանում հերկի աշխատանքները շարունակվում են՝ հողը նախապատրաստելով գարնանացանի համար: