Կորեական թերակղզում ՀՀՊ տեղակայելու ամերիկյան ծրագրերը գերազանցում են բոլոր երեւակայական սպառնալիքները, որոնք կարող են բխել ԿԺԴՀ-ից:
Կորեական թերակղզում ԱՄՆ ՀՀՊ տեղակայելու ծրագրերը գերազանցում են ԿԺԴՀ-ից բխող ցանկացած սպառնալիք. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը ՝ ամփոփելով ՉԺՀ իր գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքները:
«Ինչ վերաբերում է հակահրթիռային պաշտպանությանը, ապա մենք այս հարցում Չինաստանի հետ միասնական դիրքորոշում ունենք, որը պաշտպանելու ենք միջազգային ֆորումներում, ՄԱԿ-ում, պրոֆիլային ձեւաչափերում»,- նշել է Լավրովը:
«Ծրագրերը, որոնք ԱՄՆ-ն մշակում է Կորեայի հանրապետության հետ, իրենց ծավալներով գերազանցում են բոլոր երեւակայական սպառնալիքները ԿԺԴՀ-ի կողմից, նույնիսկ հաշվի առնելով Փհենյանի վերջին գործողությունները»,- ասել է ԱԳՆ ղեկավարը:
Լավրովն անպատասխանատու է անվանել Փհենյանի ներկա վարքագիծն ու հայտարարությունները: Նա նշել է,ո ր Մոսկվան հույս ունի, որ Փհենյանը կլսի ՄԱԿ ԱԽ-ին ու կվերադառնա Կորեական թերակղզու շուրջ բանակցություններին, հայտնում է ՏԱՍՍ-ը: