Սպորտ

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը կմրցի Վիշվանաթան Անանդի հետ

Շախմատի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մարտի 12-ին կմրցի հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ:

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը կմրցի Վիշվանաթան Անանդի հետ

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը կմրցի Վիշվանաթան Անանդի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում միմյանց դեմ կմրցեն նաև Պետեր Սվիդլեր-Վեսելին Թոփալով, Ֆաբիանո Կարուանա-Անիշ Գիրի, Սերգեյ Կարյակին-Հիկարու Նակամուրա զույգերը:

Առաջին տուրում Վիշվանաթան Անանդը պարտության է մատնել Վեսելին Թոփալովին, իսկ տուրի մյուս պարտիաները՝ Սերգեյ Կարյակին-Պետեր Սվիդլեր, Հիկարու Նակամուրա-Ֆաբիանո Կարուանա, Անիշ Գիրի-Լևոն Արոնյան, ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը մեկ միավորով գլխավորում է Վիշվանաթան Անանդը: Պետեր Սվիդլերը, Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին և Հիկարու Նակամուրան 0.5 միավորով կիսում են 2-7-րդ հորիզոնականները, իսկ Վեսելին Թոփալովը 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:


     

Քաղաքական

Տնտեսություն

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ստորագրել է հրամանագրեր

Արշավիր Ղարամյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ. ՊՆ

Իրանահայ բժիշկներն անվճար հետազոտություններ են անցկացնում Արցախում

Սամվել Բաբայանն ազատ արձակվեց

ԱԺ ընդդիմադիր պատգամավորը բողոքի հավաքներ է սկսել

Նիկոլ Փաշինյանն Արցախ է ժամանում

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը

Պաշտոնապես հայտարարում եմ, որ որպես հանրապետության նախագահի թեկնածու՝ չեմ մասնակցելու 2020 թ. ընտրություններին. Բակո Սահակյան