Մարտի 18-ին ԼՂՀ Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անց են կացվել խորհրդարանական լսումներ՝ գյուղատնտեսության ոլորտի խնդիրների և պատգամավորներ Վահրամ Բալայանի ու Ալյոշա Գաբրիելյանի հեղինակած «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ԼՂՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
ԼՂՀ ԱԺ-ում կայացել են խորհրդարանական լսումներ «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ԼՂՀ օրենքի նախագծի վերաբերյալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ ԱԺ մամլո ծառայության փոխանցմամբ՝ քննարկումները վարել է անձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը:
Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ գյուղնախարար Արամ Մխոյանը և շրջանների վարչակազմերի պատասխանատուներ:
Լսումներին ներկա պատգամավորները պարզաբանումներ ստանալու նպատակով՝ նախագծի համահեղինակներին առաջադրել են օրենքի նախագծին վերաբերող հարցեր, կարծիքներ արտահայտել որոշ հոդվածների վերաբերյալ:
Առաջարկություններով հանդես են եկել նաև շրջանային վարչակազմերի պատասխանատուները:
ԼՂՀ գյուղնախարար Արամ Մխոյանն առաջնահերթ է համարել օրենսդրական դաշտում բարեփոխումներ կատարելուն զուգահեռ բացատրական աշխատանքների կազմակերպումը գյուղատնտեսությամբ զբաղվող ազգաբնակչության հետ:
ԼՂՀ Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովն առաջիկա օրերին կհստակեցնի իր դիրքորոշումը նշված նախագծի վերաբերյալ: