Artsakhpress

Միջազգային

Հրապարակվել են Boeing-ի օդաչուների բանակցությունները Դոնի Ռոստովի դիսպետչերների հետ (տեսանյութ)

DonDay.ru պարբերականը հրապարակել է Դոնի Ռոստովի օդանավակայանի դիսպետչերների և այս գիշեր նույն օդանավակայանում վայրէջք կատարելու ընթացքում կործանված Flydubai ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռի օդաչուների միջև բանակցությունների աուդիո ձայնագրությունը։

Հրապարակվել են Boeing-ի օդաչուների բանակցությունները Դոնի Ռոստովի դիսպետչերների հետ (տեսանյութ)

Հրապարակվել են Boeing-ի օդաչուների բանակցությունները Դոնի Ռոստովի դիսպետչերների հետ (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Լրատվամիջոցի տրամադրության տակ են հայտնվել վայրէջքի պատրաստվող ինքնաթիռների (ներառյալ՝ Boeing 737-800-ինը) օդաչուների և դիսպետչերների բանակցությունները՝ FlyDubai ընկերության ինքնաթիռի կործանումից րոպեներ առաջ:

 Բանակցությունների սկսվելու պահին Boeing-ը եղել է մոտ 1500 մետր բարձրության վրա։ Մինչև վայրէջքը նրան մնացել է մի քանի րոպե: Ո՛չ օդաչուի, ո՛չ երկու դիսպետչերների ձայնում տագնապ չի նկատվում: Նրանք քննարկում են վայրէջքի տեխնիկական մանրամասները:

 Բանակցություններից հետևում է, որ օդաչուները չեն հաղորդել ինքնաթիռում որևէ անսարքության մասին, և թռիչքն անցել է նորմալ ռեժիմով՝ մինչ վթարի պահը:


 Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները: Վթարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ, երբ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել թռիչքուղու վրա և ընկել է դրանից 50-100 մետր հեռավորության վրա, ինչի հետևանքով ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել և հրդեհվել: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն նշել է Դոնի Ռոստովում ավիաաղետի հիմնական վարկածները` օդաչուի սխալ կամ տեխնիկական անսարքություն։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կտեղափոխվեն ՀՀ

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Search