Artsakhpress

Միջազգային

ՌԴ նախագահը դատապարտել Է Բրյուսելի «բարբարոսական պայթյունները»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցությունն Է հայտնել Բելգիայի Ֆիլիպ թագավորին եւ Բելգիայի ողջ ժողովրդին Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ

ՌԴ նախագահը դատապարտել Է Բրյուսելի «բարբարոսական պայթյունները»

ՌԴ նախագահը դատապարտել Է Բրյուսելի «բարբարոսական պայթյունները»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտարարել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինը «վճռականորեն դատապարտել Է այդ բարբարոսական հանցագործությունները»: «Այդ չարագործության դեմ պայքարը ամենաակտիվ միջազգային փոխգործակցություն Է պահանջում»,-նշել Է Պուտինը:

«Նախագահ Պուտինն արդեն ցավակցություն Է հայտնել  Բելգիայի Ֆիլիպ թագավորին Բրյուսելում կատարված մի շարք պայթյունների հետեւանքով խաղաղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ, նախագահը վճռականորեն դատապարտել Է այդ բարբարոսական հանցագործությունները»,-հայտնել Է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը հավելել Է, որ Ռուսաստանի ղեկավարը ցավակցություն Է հայտնել նաեւ Բելգիայի ժողովրդին: Նրա խոսքով՝ Պուտինը «հավաստիացրել Է բելգիացիների հետ ռուսաստանցիների լիակատար համերաշխությունն այս դժվարին ժամերին»:

Դա արդարացում չունեցող բարբարոսական հանցագործություն Է, որը հերթական անգամ հաստատում Է, որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում եւ սպառնում Է ամբողջ աշխարհի ժողովուրդներին: Ռուսաստանի նախագահը վստահություն Է հայտնել, որ մարդասպանները եւ նրանց հանցակիցներն իրենց արժանի պատիժը կկրեն, եւ կարեկցանքի խոսքեր Է փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, ինչպես նաեւ շուտափույթ ապաքինում Է մաղթել բոլոր տուժածներին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

 


     

Քաղաքական

Տնտեսություն

Հասարակություն

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Գայլի հարձակումից տուժած 11-ամյա տղան մահացել է

Նիկոլ Փաշինյանն Արցախ է ժամանում

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը

«Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ

Օտարերկրյա զույգը Արցախի ԱԳՆ-ում մուտքի արտոնագիր է ստացել հարսանեկան շորերով

Ազգային ժողովի 2 պատգամավոր հրաժարականի դիմում են ներկայացրել

Հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն. «Արցախէներգո»

Կարկուտն ու ուժգին քամիները մեծ վնասներ են հասցրել Արցախի հարավային թևին. պետնախարար Մարտիրոսյանը խորհրդակցություն է հրավիրել