Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի` Հավանա կատարած պատմական այցից հետո հանդես է եկել բաց նամակով, որում քննադատել է այդ այցը:
Մեզ կայսրությունից նվերներ պետք չեն. Ֆիդել Կաստրոն քննադատել է Օբամայի այցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է The New York Daily News-ը, բավական ծավալուն նամակը, որը կրում է «Եղբայր Օբամա» վերնագիրը, հրապարակվել է երկուշաբթի:
«Մեզ կայսրությունից նվերներ պետք չեն: Մենք այն երկիրն ենք, որն ունակ է իր ժողովրդի աշխատասիրության ու մտավոր կարողությունների շնորհիվ սեփական արտադրությունն ունենալ»,-գրել է 89-ամյա Կաստրոն:
Պարբերականը նկատում է, որ ընդհանուր առմամբ, Կաստրոյի նամակը բավական ագրեսիվ բնույթ է կրել: Դրանում նախկին առաջնորդն ամենայն մանրամասնությամբ վերհիշել է Հավանայի ու Վաշինգտոնի բարդ, լարված փոխհարաբերությունների ամենամութ դրվագները` ամեն ինչում մեղադրելով Միացյալ Նահանգներին։