Artsakhpress

Մշակույթ

Արցախյան թեման արծարծող նոր կինոնկարն անպայման հաջողություն կունենա. Արմեն Գրեյգ

Արմեն Գրեյգը (Գրիգորյան) ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում խաղացած իր դերը լավագույնն է համարում:

Արցախյան թեման արծարծող նոր կինոնկարն անպայման հաջողություն կունենա. Արմեն Գրեյգ

Արցախյան թեման արծարծող նոր կինոնկարն անպայման հաջողություն կունենա. Արմեն Գրեյգ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արմեն Գրեյգը վստահ է` արցախյան թեման արծարծող նոր կինոնկարն անպայման հաջողություն կունենա: Դերասանը պատմում է մարմնավորած հերոսի, Ջիվան Ավետիսյանի հետ աշխատանքի ու առաջիկա ծրագրերի մասին:

Արմեն Գրեյգը` դերի մասին

Ֆիլմում մարմնավորում եմ ադրբեջանցի պարետի, ով բավականին խիստ է և իր սեփական պատկերացումն ունի այն հարցում, թե ինչ է անում և ինչի համար է պատերազմում: Նա զինվոր է և պատերազմում է իր երկրի համար. ես կարող եմ նրան հասկանալ, որովհետև նա հրամանների է ենթարկվում: Մենք հիմա չենք խոսում, թե իրականում ինչի համար է նա պայքարում. նա անում է դա և վատ չի անում: Նա ունի նաև լավ կողմեր, իր ձևով հասկացող մարդ է, բայց երկների միջև հարաբերություններն այդպես են ձևավորվել. դրանից չես փախչի:

Հետևել եմ հոտառությանս

Ես ուղղակի հետևել եմ իմ հոտառությանը, պատկերացրել կերպարը, փորձել ստանալ նրա բնավորությունը: Թե ինչպիսին է նա դարձել, կտեսնենք էկրաններին:

Ոչ պոպկորնային լուրջ ֆիլմ

Իմ կարծիքով ֆիլմը «պոպկորնային» ժանրի չէ: Ֆիլմ է, որը պետք է դիտել հատուկ ուշադրությամբ: Վստահ եմ, որ այն հաջողություն կունենա, հնարավոր է` ոչ դրամարկղային լինի, բայց չեմ կասկածում, որ ֆիլմի փառատոնային կյանքը հարուստ կլինի: Սա այն թեման է, որը հետաքրքիր կլինի շատերին և շատ երկրներում: Այստեղ մարդկային զգացողություններն են` ապրումներ, հարաբերություններ, ընկերություն և հետո միայն պատերազմ ու դրա հետևանքները: Կարծում եմ, որ ֆիլմը մեծ հաջողություն կունենա:

Տեսել եմ Ջիվանի ֆիլմերից…

Մինչև ֆիլմում աշխատելը ճանաչում էի Ջիվանին (Ջիվան Ավետիսյան, ֆիլմի ռեժիսոր-հեղ.): Մենք միասին 2013-ին եղել ենք Կաննի կինոփառատոնում, ես տեսել եմ Ջիվանի որոշ աշխատանքներ:

Ինձ համար հաճելի էր նրանից ստանալ ֆիլմի մաս լինելու առաջարկությունը: Թեև ֆիլմում փոքր մասնակցություն ունեմ: Որպես դերասան` ինձ համար հեշտ է եղել աշխատել նրա հետ: Ես կարծում եմ, որ սա իմ լավագույն դերերից է, ինչի համար շնորհակալ եմ նրան:

Շատ հեշտ էր նաև աշխատել դերասանների հետ. անձնակազմը շատ լավն էր ու պրոֆեսիոնալ: Նրանցից ոմանց հետ ավելի վաղ աշխատել եմ:

Հայրենիքը և Բիթլզ քառյակը

Նկարահանումների ընթացքում ես բացահայտեցի նաև իմ հայրենիքը: Հորս մայրը նույնպես Ղարաբաղից է, այնքան հաճելի էր գտնվել նախնիների հողում: Հաճելի էին դերասանական կազմի հետ երեկոյան հավաքները, ընթրիքներն ու զբոսանքը քաղաքով: Երբ մենք մի երեկո Սոս Ջանիբեկյանի, Հոմայուն Էրշադիի և Ալեքսանդր Խաչատրյանի հետ զբոսնում էինք, խնդրեցի նրանց Բիթլզի պես քայլել հետիոտների հատվածում: Նկարվեցինք: Զվարճալի ստացվեց:

Առաջիկա ծրագրեր

Ես, ցավոք, քիչ եմ աշխատում Հայաստանում, աշխատում եմ Հնդկաստանում, Էմիրություններում: Հիմա էլ սկսել եմ Մոսկվայում գործունեություն ծավալել: Մոսկվայում ավարտել ենք հատուկ ծառայությունների մասին սերիալի պիլոտային մասի նկարահանումը, որտեղ ես խաղում եմ Թիմուրի դերը: Նա հատուկ ջոկատի կապիտանն է: Զուգահեռ նկարահանվում եմ Էմիրություններում, «Կյանքի էլիքսիր» կինոնկարում: Ավարտել եմ նկարահանվել հոլիվուդյան «Պատերազմի մեքենա» ֆիլմում, որտեղ փոքր կերպար եմ մարմնավորել` զինվոր Գրեկոյին: Կինոնկարի մի մասը Էմիրություններում է նկարահանվել: Ֆիլմում գլխավորում դերում խաղում է Բրեդ Փիթը: Ապրիլին Դուբայում սկսվում են ֆիլմի նկարահանումներ, որտեղ մարմնավորում եմ ռեստորանի տիրոջ կերպար: Նաև նկարահանվելու եմ Հայաստանում ` ռուսական «Հայրեր» սերիալում. մարմնավորելու եմ հատուկ գործակալի դերը:

Հիշեցնենք, որ Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախում՝ Խաչմաչ գյուղում։ Ֆիլմը պատմում է ազգամիջյան հակամարտության արդյունքում բռնի տեղահանված, հայաբնակ գյուղում միայնակ մնացած մի հայ մարդու՝ Աբգարի մասին: Աբգարն, ապրելով թշնամական միջավայրում, փնտրում է իր աղջկան: Վերջինս հոգեկան խանգարում է ստացել՝ տեսնելով, թե ինչպես է վայրենացած ամբոխը Սումգայիթում` կրակների մեջ այրում իր ամուսնուն: «Վերջին բնակիչը» ֆիլմի համար երաժշտություն է գրել աշխարհահռչակ Սերժ Թանկյանը: «Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում: Այն «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության համատեղ արտադրություն է: Ֆիլմի դերասանական կազմում հայտնի և սիրված դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանի, Սոս Ջանիբեկյանի, Նարինե Պետրոսյանի, Բաբկեն Չոբանյանի հետ միասին ընկդգրվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Հոմայուն Էրշադին` Իրանից, Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն` Լիտվայից, Դիմիտրա Խատուպին` Հունաստանից, Աննե Բեդիանը` ԱՄՆ-ից, Արմեն Գրիգորյանը (Գրեյգ)`Ռուսաստանից։ 

Զրույցեց Ռոզա Գրիգորյանը


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search