Եգիպտական EgyptAir ավիաընկերության առևանգված ուղևորատար ինքնաթիռում գտնվող ահաբեկիչը զինված է մահապարտի գոտիով:
Եգիպտական առևանգված ինքնաթիռի ահաբեկիչը մահապարտի գոտի է կրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Ալ-Բաբավա» լրատվական պորտալը:
Ահաբեկչի ազգային պատկանելության մասին որևէ հստակ հաղորդում չկա: Ակնկալվում է, որ պետք է սկսվեն բանակցություններ առևանգողի հետ: Կիպրոսի հեռարձակողների միությունից տեղեկացնում են, որ ինքնաթիռում կա 55 մարդ, թեև ավելի վաղ հաղորդվել էր տեղեկություն 80-81 ուղևորի մասին:
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից Կահիրե մեկնող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհայտ անձանց կողմից գրավվել է: Տեղեկությունը հաստատել է ավիաընկերության խոսնակը: Նա տեղեկացրել է, որ առևանգողները պահանջել են վայրէջք կատարել Կիպրոսում: Բրիտանական BBC-ի հաղորդմամբ` ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում: