ԱՄՆ-ը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը դարձյալ կմենամարտի կուբացի Էրիսլանդի Լարայի հետ:
Վանես Մարտիրոսյանը ռեանշ մենամարտ կանցկացնի Էրիսլանդի Լարայի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Boxingscene-ի փոխանցմամբ՝ մենամարտը կկայանա մայիսի 21-ին Հյուսթոնում։ 29-ամյա Մարտիրոսյանը եւ WBA վարկածով աշխարհի չեմպիոն Լարան հանդիպել էին նաեւ 2012-ին, երբ նրանց մենամարտում հաղթող չէր եղել։ Լաս Վեգասում կայացած մենամարտի 9-րդ ռաունդում երկու բռնցքամարտիկները բախվել էին իրար, ինչի հետեւանքով Վանես Մարտիրոսյանը ստացել էր ունքի պատռվածք: Մենամարտի բժիշկը ռինգի մրցավարին խորհուրդ էր տվել դադարեցնել հանդիպումը: Այդ ժամանակ հաշիվը հավասար էր՝ 86-85 (հօգուտ Մարտիրոսյանի), 87-84 (հօգուտ Լարայի) եւ 86:86:
Վանես Մարտիրոսյանը նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի սեպտեմբերի 12-ին Լաս