Թուրքիայում ձերբակալվել է ռուսական Սու-24-ի օդաչուի սպանությունը ստանձնած Ալփարսլան Չելիքը:
Թուրքիայում ձերբակալվել է ռուսական Սու-24-ի օդաչուի սպանությունը ստանձնած Ալփարսլան Չելիքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել էր Սիրիայի օդային տարածքում 2015-ի նոյեմբերին: Ինքնաթիռը խոցել էին թուրքական ռազմական ինքնաթիռները:
Սու-24-ի օդաչուն ինքնանետում էր կատարել, սակայն նրա ուղղությամբ ցամաքից կրակ էին բացել սիրիացի թուրքերը: Ավելի ուշ օդաչուի սպանության գործում իր ներգրավվածության մասին խոստովանել էր Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքը: