Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Պուտինն ու Նազարբաւեը հեռախոսազրույց են ունեցել Ղարաբաղի հարցով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պետությունների նախագահները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղում տիրող վիճակի եւ խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու հարցի շուրջ։ «Պուտինը տեղյակ է պահել ռուսական կողմից ձեռնարկվող միջնորդական քայլերի մասին, որոնց նպատակն է նպաստել իրավիճակի կարգավորմանը»,- ասված է հայտարարության մեջ։