Artsakhpress

Ռազմական

ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է 36 նահատակների անունները

ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է 36 զոհված զինծառայողների անունները:

ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է 36 նահատակների անունները

ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է 36 նահատակների անունները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հրապարակել է 2016թ. ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի մարտիրոսված զինծառայողների անունները՝

կապիտան Ուրֆանյան Արմենակ Մեէրսի,  1990-2016., ք. Երեւան,

շարքային Սլոյան Քյարամ Քալաշի, 1996-2016, Արագածոտնի մարզ, գ. Արտաշավան,

մայոր Մովսեսյան Ռուդիկ Բախշիի, 1976-2016, ք. Ստեփանակերտ,

մայոր Թորոյան Հայկ Վահանի, 1985-2016, ք. Երեւան,

ավագ լեյտենանտ Գալստյան Հրաչ Վարդանի, 1991-2016, ք. Գյումրի,

շարքային Վարդանյան Գեւորգ Գագիկի, 1996-2016, ք. Գյումրի,

կրտսեր սերժանտ Ղահրամանյան Հենրիկ Ռուդոլֆի, 1996-2016, ք. Մասիս,

շարքային (պայմանագրային) Ղարիբյան Հրանտ Սամվելի, 1947-2016, ք. Ստեփանակերտ,

կապիտան Կիրակոսյան Հովսեփ Գեղամի, 1988-2016, Արմավիրի մարզ, գ. Ապագա,

եֆրեյտոր (պայմանագրային) Մարգարյան Նոդարիկ Արտաշի, 1963-2016, Մարտակերտի շրջան, գ. Մատաղիս,

սերժանտ Փարամազյան Յուրի Անատոլիի, 1996-2016, ԼՂՀ, ք. Մարտունի,

ավագ լեյտենանտ Ստեփանյան Մերուժան Արթուրի, 1993-2016, ք. Գյումրի,

շարքային Հակոբյան Ռաֆիկ Խլղաթի, 1996-2016, Արագածոտնի մարզ, գ. Կարմրաշեն,

շարքային Ասատրյան Աղասի Սարմենի, 1996-2016, ք. Մասիս,

շարքային Յուզիխովիչ Վիկտոր Ալեքսանդրի, 1997-2016, ք. Գյումրի,

շարքային Մկրտչյան Նարեկ Վարդանի, 1996-2016, Սյունիքի մարզ, գ. Որոտան,

շարքային Սահակյան Սարգիս Արմենակի, 1995-2016, ք. Հրազդան,

շարքային Հայրապետյան Դավիթ Ռազմիկի, 1997-2016, Գեղարքունիքի մարզ, գ. Զոլաքար,

կրտսեր սերժանտ Նարինյան Վլադիկ Ստեփանի, 1996-2016, ԼՂՀ, ք. Մարտունի,

շարքային Կիրակոսյան Գոռ Կարապետի, 1996-2016, Արմավիրի մարզ, գ. Արեւիկ,

ավագ սերժանտ (պայմանագրային) Սիմոնյան Նվեր Սարոյի, 1990-2016, Հադրութի շրջան, գ. Թաղասեր,

ավագ սերժանտ (պայմանագրային) Սահակյան Ղարիբ Հայասերի, 1987-2016, Հադրութի շրջան, գ. Տող,

շարքային (պայմանագրային) Բալայան Ազնաուր Ռաֆիկի, 1987-2016, Հադրութի շրջան, գ. Մոխրենես,

մայոր Մայիլյան Հովսեփ Ռաֆայելի, 1978-2016, ք. Հադրութ,

լեյտենանտ Գրիգորյան Հայկ Ռոդիկի, 1993-2016, ԼՂՀ Մարտունու շրջան, գ. Գիշի,

սերժանտ Գասպարյան Նորիկ Ժորայի, 1996-2016, ք. Կապան,

շարքային Զաքարյան Վահե Սամվելի, 1995-2016, ք. Հրազդան,

շարքային Միքայելյան Արամայիս Գրիգորի, 1996-2016, Արմավիրի մարզ, գ. Ոսկեհատ,

շարքային Աբրահամյան Արամ Արայիկի, 1996-2016, Արմավիրի մարզ, գ. Արտիմետ,

շարքային (պայմանագրային) Թադեւոսյան Վարդան Սուրիկի, 1990-2016, Հադրութի շրջան, գ. Հայկավան,

կրտսեր սերժանտ Գալստյան Սաշա Վաչագանի, 1996-2016, ք. Մեծամոր,

ավագ լեյտենանտ Եղոյան Բենյամին Ներսեսի, 1992-2016, ք. Երեւան,

շարքային Աբգարյան Տիգրան Արամի, 1996-2016, ք. Գյումրի,

շարքային Ալիխանյան Վլադիմիր Վարուժանի, 1996-2016, ք. Դիլիջան,

շարքային (պայմանագրային) Մկրտչյան Գեղամ Ռաշիդի, 1986-2016, Մարտակերտի շրջան, գ. Վանք,

ավագ ենթասպա Գասպարյան Դավիթ Յուրիի, 1979-2016. Ք. Ստեփանակերտ։



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search