Artsakhpress

Սպորտ

Արցախի թիմը հաղթել է բոլոր խաղերում

Ապրիլի 7-ին ՀՀ ՊՆ ԲԿՄԱ մարզադահլիճում կայացած 2 խաղերով ավարտվել է Հայաստանի վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլը, որի արդյունքներով առաջատարը «Ստեփանակերտ» թիմն է:

Արցախի թիմը հաղթել է բոլոր խաղերում

Արցախի թիմը հաղթել է բոլոր խաղերում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ ապրիլի 2-ից մեկնարկել էր Հայաստանի վոլեյբոլի բարձրագույն խմբի 2016 թ.-ի առաջնության առաջին՝ գարնանային մրցափուլը, որին մասնակցում էին 5 թիմեր:

Արցախի «Ստեփանակերտ» թիմը խաղային առաջին 4 օրերին առավելության հասավ իր բոլոր մրցակիցների հանդեպ: Առաջին փուլից հետո 3 հաղթանակ իր հաշվին ունի «ՖԻՄԱ» թիմը, որը վերջին՝ 5-րդ խաղային օրը մեծ առավելության հաղթեց «Դպրոցականների հավաքական» թիմին: Խաղային վերջին օրվա երկրորդ դիմակայությունը՝ «Դինամո-Նոր-Նորք» - «Գյումրի», ավարտվեց գյումրեցիների պարտությամբ, որը դարձավ առաջնության 1-ին փուլի միակ հաղթանակ չտոնած թիմը՝ եզրափակելով մրցաշարային աղյուսակը:

«Առաջին մրցափուլում հաղթելը դեռ չի նշանակում, թե տվյալ թիմը արդեն հաղթել է նաև ամբողջ առաջնությունը: Վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ մրցափուլը տեղի կունենա հոկտեմբերին՝ աշնանը, այնպես որ այդ ժամանակ էլ կորոշվի առաջնության վերջնական առաջատարը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը՝ հավելելով, որ Հայաստանի առաջնության հաղթողը հնարավորություն կստանա երկիրը ներկայացնելու եվրոպական մրցաշարերում, որոնց մասնակցելու համար բավականին մեծ ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ լինում:

Հայաստանի վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնության գարնանային մրցափուլն այս տարի տևեց 6 օր՝ ապրիլի 2-ից 7-ը, որի ընթացքում մեկ օր՝ ապրիլի 6-ին, թիմերը հանգստանալու հնարավորություն էին ստացել: Վոլեյբոլի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության գարնանային մրցափուլի առաջին 3 և վերջին խաղային օրերին հանդիպումներն անցկացվել են ՀՀ ՊՆ ԲԿՄԱ մարզադահլիճում, իսկ 4-րդ խաղային օրը հանդիպումները կայացել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում:

Հինգ խաղային օրերից հետո առաջատարը Արցախի «Ստեփանակերտ» թիմն է, որը չորս հանդիպում է անցկացրել` տոնելով 4 հաղթանակ: Երեք հաղթանակ է տոնել «ՖԻՄԱ», 2-ը՝ «Դպրոցականների հավաքական» թիմը, 1 հաղթանակ ունի «Դինամո-Նոր-Նորքը», իսկ ահա «Գյումրին»  դեռևս միայն պարտվել է:

Ըստ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի՝ առաջնության ընթացքում վատ տպավորություն չթողեց ընտրական փուլի արգելքը հաղթահարած «Դպրոցականների հավաքականը», որը բավականին փորձ կուտակեց նաև Հայաստանի 2016 թ.-ի առաջնության առաջին փուլի ընթացքում: «Հուլիսին հենց այս թիմը պետք է մասնակցի Դպրոցականների աշխարհի առաջնությանը՝ փորձելով հնարավորին չափ բարձր պահել հայկական վոլեյբոլի պատիվը»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search