Artsakhpress

Ռազմական

Գեներալ Նարեկ Աբրահամյան. Ես ողջունում եմ Կոմանդոսի առաջարկը

Սփյուռքի հայ գեներալներն արձագանքում են գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) կոչին՝ աշխարհասփյուռ հայ գեներալներին և ռազմական փորձագետներին Հայաստանում համախմբելու` հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները և համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով:

Գեներալ Նարեկ Աբրահամյան. Ես ողջունում եմ Կոմանդոսի առաջարկը

Գեներալ Նարեկ Աբրահամյան. Ես ողջունում եմ Կոմանդոսի առաջարկը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արևելքի» հետ զրույցում Լիբանանի բանակի բրիգադի գեներալ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի մասնակից գեներալ-մայոր Նարեկ Աբրահամյանն ասել է, որ ինքը վաղուց է խոսել այն մասին, որ  պետք է աշխարհի տարբեր երկրներում ապրող  հայ ռազմական գործիչներն իրենց փորձը ներդնեն ի նպաստ հայրենիքի: Ինքը՝ Նարեկ Աբրահամյանը, սփյուռքից գալով  1998-2000 թվականներին աշխատել է Հայաստանի Պաշտպանության նախարարությունում, և ինչպես ասել է, դեռ այն ժամանակվանից է քննարկվել նման հարցեր: Ըստ Նարեկ Աբրահամյանի, Սփյուռքում  շատ են պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականները, որոնք ունեն փորձ,  ժամանակակից գիտելիքներ, տիրապետում են ռազմական գործին, և ժամանակն է, որ Հայաստանը մտածի կազմակերպված ձևով այդ մարդկանց համախմբելու և հայոց բանակն ուժեղացնելու նաև նրանց գիտելիքների շնորհիվ: «Այդ մարդիկ էլ իրենց հերթին պետք է մտածեն այս դժվարին ժամանակներում ինչ-որ բան անել Հայաստանի համար, կանգնել հայկական բանակի կողքին»,-նշել է Ն. Աբրահամյանը: 

Մեր զրույցի ընթացքում պաշտոնաթող գեներալն ասել է, որ անձամբ ինքը միշտ աշխատել է Հայաստանի օգտին և պատրաստ է նորից աջակցել Կոմանդոսին՝ այս գաղափարն իրականացնելու համար: Նարեկ Աբրահամյանն  այն առաջիններից էր, որ Արցախում զբաղվել է նաև վերաբնակեցման հարցերով՝ անձամբ լինելով վերաբնակեցվող տարածքներում և իրականացնելով այդ ծրագիրը Դիցմայրիում: 

«Ցավոք սրտի, ղարաբաղյան հարցը միայն  պատերազմով է լուծվելու, իսկ պատերազմի համար խելամիտ ուժեր և մարտունակ բանակ է անհրաժեշտ»,-նշել է Նարեկ Աբրահամյանը, ավելացնելով, որ այսօր շատ կարևոր է Հայաստանի բնակչության, զուգահեռաբար նաև բանակի թվաքանակի աճի խնդիրը, որի համար հստակ ռազմավարություն պետք է մշակվի: 

Նարեկ Աբրահամյանը վստահ է, որ հնարավոր է պատերազմել և վերջնական հաղթանակ ունենալ: «Ես ընդառաջում եմ Կոմանդոսի կոչին»,-ասել է  Լիբանանի բանակի դեսանտային-էլիտար գնդի նախկին ղեկավարը՝  իր հերթին կոչ անելով  այլ բարձրաստիճան զինվորականների՝ արձագանքել և գործել:


Նարեկ Աբրահամյանը՝ Մարտակերտում, Բեկորի, Սուրոյի և Ռուբոյի հետ, 1992 թ.:


Մարտունի, 1997 թ.


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Search