Artsakhpress

Հասարակական

Մենք պետք է բանակ-ազգ լինենք և անցնենք ռազմարդյունաբերական նոր մակարդակի. պահեստազորի գնդապետ

Ռազմական պատմաբան, պահեստազորի գնդապետ Մնացական Խաչատրյանի համոզմամբ՝ պատերազմը լակմուսի թուղթ է, որը շատ բան է ցույց տալիս:

Մենք պետք է բանակ-ազգ լինենք և անցնենք ռազմարդյունաբերական նոր մակարդակի. պահեստազորի գնդապետ

Մենք պետք է բանակ-ազգ լինենք և անցնենք ռազմարդյունաբերական նոր մակարդակի. պահեստազորի գնդապետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հաղորդմամբ՝  գնդապետն ասել է, որ հայկական կողմը ոչ միայն իր իրական պոտենցիալը չի պատկերացնում, այլ նաև չունի ձևակերպված համազգային նպատակ։ 

 «Մենք պետք է բանակ-ազգ լինեք, ընդ որում ոչ թե հանրապետության մասշտաբով, այլ նաև սփյուռքի մասշտաբով։ Երբ ասում ենք՝ 12 մլն ենք, պետք է դառնանք բանակ-ազգ. առայժմ ցավոք այդպես չէ, բայց եթե այդ շանսը ունենանք, մենք կարող ենք այս տարածաշրջանում մենակ պայքարել»,-հրավիրված ասուլիսին ասաց նա:

Ըստ նրա՝ նման օրինակը Իսրայելն է, որ պետություն է ստեղծել անապատի մեջ:

«Որպես բարձր տեխնոլոգիաների երկիր առաջինն է աշխարհում»,-մատնացույց արեց նա և նշեց, թե նույն իսրայելական «Կամիկաձե» թռչող սարքերը պատերազմական պայմաններում չէին փորձարկվել, ինչը նրա մասնագետները արեցին ԼՂ դեմ ադրբեջանական բանակի կողմից այս քառօրյա պատերազմում: 

 «Եկեք հասկանանք, որ «Սպայք» հրթիռը՝ լազերային ուղղորդմամբ, նա Ադրբեջանին է տվել մարտի 31-ին։ Պարզ է չէ՞, որ Ադրբեջանը չէր կարող մասնագետ պատրաստել այդ կարճ ժամանակում, և իսրայելական ռազմական մասնագետներ են գործածել: Սա էլ ցույց է տալիս, որ հանգիստ կերպով գործածում են և վախենալու բան չունեն»,-ասաց նա: 

Բանակ-ազգ լինելուց բացի, ըստ նրա, պետք է համակարգային փոփոխությունների գնալ:

 «Մեր քաղաքական համակարգն արդիականացման անհրաժեշտություն ունի՝ տարածաշրջանում գոյատևման համար: Տնտեսական փոփոխությունից բացի նաև ռազմական փոփոխության կարիք կա: Ինչո՞ւ, որովհետև այն, ինչ ունենք, մեզ թույլ է տալիս պատերազմել թշնամու դեմ չորրորդ սերնդի պատերազմի մակարդակով»,-ասաց նա և նշեց, թե մինչդեռ, ըստ նրա, արդեն աշխարհը պատերազմում է 6-րդ սերնդի պատերազմի մակարդակով:    

Չորրորդ սերնդի պատերազմը, ըստ նրա, 41-45թթ-ին հարիր ավտոմատացված պատերազմն է:

«Մենք այդ  պատերազմի մակարդակի վրա ենք ցավոք սրտի, և մեր ամբողջ տակտիկան օպերատիվ արվեստի, դեռ այդտեղ է»,-ասաց նա:

5-րդ սերնդի պատերազմը, ըստ նրա, ոչ շփումային պատերազմն է, հեռահար հրթիռներ և այլն: Իսկ հիմա արդեն 6-րդ սերնդի պատերազմ է գնում՝ գերճշգրիտ զենքեր, որոնցից էլ Ադրբեջանը կիրառեց հայերի դեմ:  

 «Այս դեպքում արդեն պետք չեն հսկայական բանակներ, մեծաքանակ տեխնիկա, հեռվից հարվածում են: Իհարկե մենք կռվում ենք մեր ոգով և այդ հին զենքերով, և դա շատ լավ է։ Հայ զինվորն ապացուցեց, որ լավագույն է, ոչ թե տարածաշրջանի, այլ աշխարհի: Հասարակ հայ տղան, որ 5 տանկ է խփել, ո՞ւմ ասես, որ չզարմանա. վազում է, տեսնում 10 հատ տանկ է մեր դեմ կանգնած, ու հետն էլ  ուղղաթիռն է գալիս, ինչն ավելի սարսափելի է: Նա բոցի ծովի կվերածեր պաշտպանական խրամատները, ու գումարտակը կվերանար։ Հիմա էդ մի տղան սառնարյուն կերպով կարողանում է հաշվառել ուղղաթիռի ուղղությունները, ճիշտ հարվածում է նռնականետով ու ոչնչացնում է։ Բայց միևնույն է՝ մենք հետ ենք, ու դա քիչ է,  չնայած այդտեղ անգերազանցելի ենք, բայց պետք է սպառազինվենք, գերճշգրիտ սարքեր մենք էլ պետք է անենք»,-ասաց նա:


     

Քաղաքական

Եվրադատարանը զգուշացնում է, որ Թուրքիային կհեռացնի անդամությունից

Հունիսի 5-7 տեղի է ունցել Եվրոպայի խորհրդի դեսպանների մակարդակով գումարվող պատվիրակների կոմիտեի նիստը։

Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունն ուղղված է ՌԴ-ին բանակցային գործընթացից դուրս մղելուն. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունն ուղղված է Ռուսաստանին բանակցային գործընթացից դուրս մղելուն, այլ ոչ թե տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:

Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ

Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ համատեղ հայտարարություն են հրապարակել «Nederlands Dagblad» կայքէջում, որում կոչ են անում Նիդերլանդների կառավարությանը և միջազգային կառույցներին միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի ընդունի այդ առաքելությունը։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մեկնարկել է շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դրամական աջակցության վճարման առաջին փուլը

Շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դիմումների ընդունման գործընթացը սկսված է

Հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը

Ադրբեջանը դարձյալ խախտել է հրադադարը. հայկական կողմը կորուստներ չունի. ՊԲ

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. ԱՀ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին հայտարարություն է տարածել

Պատանի հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Ղազախստանի միջազգային մրցաշարում

Խաչանովն իր կարիերայում երկրորդ անգամ դուրս է եկել «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչ

Search