Այսօր Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն հայկական եկեղեցում անցկացվել է սգո արարողություն՝ նվիրված սումգայիթյան ոճրագործության 26-րդ տարելիցին:
Մոսկվայում հարգել են սումգայիթյան զոհերի հիշատակը
Այսօր Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն հայկական եկեղեցում անցկացվել է սգո արարողություն՝ նվիրված սումգայիթյան ոճրագործության 26-րդ տարելիցին:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝ հղում կատարելով «Ռեգնում» լրատվական գործակալությանը, արարողությանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, հայկական ազգային-մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր, ովքեր ծաղիկներ են դրել եկեղեցու տարածքում գտնվող սումգայիթյան ոճրագործության ժամանակ անմեղ հայ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:
Դատապարտող ելույթներով հանդես են եկել քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը և «Արարատ» հասարակական կազմակերպության նախագահ էմանուիլ Դոլբակյանը:
Վերջում կազմակերպվել է նաև սումգաիթյան ջարդերի վերաբերյալ փաստավավերագրական ֆիլմի դիտում: