Մարտակերտի շրջանում սկսված են եգիպտացորենի բերքահավաքի աշխատանքները:
Մարտակերտում եգիպտացորենի բերքատվության միջին ցուցանիշները ցածր են
Մարտակերտի շրջանում սկսված են եգիպտացորենի բերքահավաքի աշխատանքները:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝ որը հղում կատարելով Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթին, արդեն հնձվել է մոտ 40 հա եգիպտացորենի ցանքատարածք: Շրջվարչակազմի ԳՀՀ բաժնից ստացված տվյալների համաձայն՝ բերքատվությունը բարձր չէ՝ ոռոգովի ջրի բացակայության պատճառով:
Ըստ հողագործների՝ միջին բերքատվությունը 11.1 ց է, և դժվար թե ստացված բերքը ամբողջությամբ փակի կատարված ծախսը:
Աղբյուրի տեղեկացմամբ, մի շարք ցանքատարածքներ ամբողջովին չորացել են եւ հնձման ենթակա չեն: