Հայաստանի թեքվոնդոյի ազգային հավաքականը մեկնել Է ԼՂՀ Հադրութ քաղաք:
Հայաստանի թեքվոնդիստները 10-օրյա հավաք կանցկացնեն Արցախում
Հայաստանի թեքվոնդոյի ազգային հավաքականը մեկնել Է ԼՂՀ Հադրութ քաղաք:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի թեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը, մարզիկները մեկնել են ուխտագնացության։ Նրանք միաժամանակ տասնօրյա ուսումնամարզական հավաք եւ ցուցադրական հանդիպումներ կանցկանցնեն Արցախում:
Մարզական պատվիրակության ղեկավարն Է Հայաստանի թեքվոնդոի ֆեդերացիայի պատվավոր նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը:
Հայաստանի թեքվոնդիստները ավանդաբար Հադրութում ուսումնամարզական հավաքներ են անցկացնում: