Վթարավերականգնողական աշխատանքների կատարման արդյունքում այսօր՝ օգոստոսի 23- ին` առավոտյան ժամը 11-ից, վերսկսվել է Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս մայրուղային գազատարով Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը:
Վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
Վթարավերականգնողական աշխատանքների կատարման արդյունքում այսօր՝ օգոստոսի 23- ին` առավոտյան ժամը 11-ից, վերսկսվել է Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս մայրուղային գազատարով Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը: Այս մասին , ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:
Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով օգոստոսի 20-ի ժամը 23:45-ից ժամանակավորապես դադարեցվել էր Հայաստան բնական գազի մատակարարումը: Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իրականացվում էր պահուստային ռեզերվների հաշվին ՝ առանց սահմանափակումների:
Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ օգոստոսի 21-ի հանդիպման ժամանակ խոստացել էր, որ Հայաստանին գազամատակարարումը կվերականգնվի առաջիկա 2-3 օրերի ընթացքում: