Artsakhpress

Քաղաքական

Արցախցիներն ապացուցել են, որ սեփական ունեցվածք գոյություն չունի այս օրերին և ամեն սեփականություն բանակինն է. ԼՂՀ վարչապետ

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր Արցախում գտնվող լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ քառօրյա պատերազմի ընթացքում Արցախի տնտեսությանը հասցված վնասներին, ուղարկվող օգնություններին, դրա տնօրինմանն ու այն ոլորտներին, ուր դրանք ուղղվելու են:

Արցախցիներն ապացուցել են, որ սեփական ունեցվածք գոյություն չունի այս օրերին և ամեն սեփականություն բանակինն է. ԼՂՀ վարչապետ

Արցախցիներն ապացուցել են, որ սեփական ունեցվածք գոյություն չունի այս օրերին և ամեն սեփականություն բանակինն է. ԼՂՀ վարչապետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստորև ներկայացնում ենք Tert.am-ի հարազրույցը.

- Պարոն վարչապետ, կներկայացնե՞ք, թե ապրիլյան  օրերին ինչ ծավալի վնասներ է հասցվել Արցախի տնտեսությանը և ի՞նչ աշխատանքներ են տարվում վերականգնման ուղղությամբ:

 - Վնասները մենք պետք է բաժանենք երկու մասի՝ ուղղակի և անուղղակի, ուղղակի վնասներ արդեն հաշվվում է մի քանի հարյուր միլիոն դրամ՝ մոտ 400-500, իսկ անուղղակի վնասների ծավալը,  ենթադրվում է, որ մի քիչ ավելի մեծ է լինելու.  տնտեսության մեջ պատկերը միանգամից չի երևում և իր ազդեցությունը կերևա  հետագայում: Սկսած ներդրումներից, այսինքն՝ եթե ինչպիսի վարքագիծ կորդեգրեն  Ղարաբաղում ներդրողները, և այլ գործոններով, որոնք ցույց կտան, թե այս չորսօրյա  պատերազմն ինչ ազդեցություն կթողնի Արցախի տնտեսության վրա:

Ես համոզված եմ, որ շատ հայերի մոտ նորից կարթնանա ցանկություն` մասնակցելու ներդրումային ծրագրերին, քանի որ մենք այս օրերին հասկացանք, որ ամենամեծ արժեքը մարդն է, իսկ պաշտպանության համար ամենակարևորը` զինվորն է: Իսկ առանց տնտեսության անհնարին է ունենալ բանակ, ունենալ ժողովրդագրական դրական պատկեր: Դրա համար շատ դժվար է այս պահին գնահատել:

Միանշանակ, դա (ապրիլյան պատերազմի վնասները) իր ազդեցությունը կունենա փոքր և միջին ձեռնարկատիրության վրա և նաև թե այս ընթացքում և թե   առաջիկայում խնդիրներ ենք ունենալու գյուղատնտեսական աշխատանքներում.  ժամկետը, որին համընկան այս իրադարձությունները, ակտիվ գյուղատնտեսական է,  հատկապես գարնանացանի, երբ պետք է սածիլը դրված լինի, իսկ հողը պատրաստված, բայց երկրի ողջ ջանքերն ուղղված էին մարտադաշտը   սպասարկելուն: Եվ մյուս կողմից, հանրապետության արական սեռի ներկայացուցիչները գտնվում էին առաջնագծում: Կրկնում եմ` այդ առումով ևս  դժվար է լինելու հաշվարկելը, ինչը մենք կարող ենք տարեվերջին` մեր սոցիալ-տնտեսական ցուցանիշներով գնահատել, թե ինչ վիճակ ենք ունեցել տնտեսության մեջ:

-Պարոն  վարչապետ Մատաղիսի և Թալիշի բնակավայրերի հետ ինչ վերականգնման  աշխատանքներ են տարվում  և ինչպես է կարգավորվելու  մարդկանց  վերադարձն իրենց տներ:

- Շատ հեշտ է լինելու վերականգնելը, Մատաղիսում արդեն իսկ աշխատանքները  սկսված են, և ինձ թվում է` օրերի հարց է ամբողջ ավերվածությունները վերականգնելը: Թալիշում խնդիրը մի փոքր հոգեբանական է լինելու: Մենք  հանդիպումների ժամանակ զգում ենք, որ այն, մանավանդ թալիշցիների մոտ, շատ երկար է մնալու: Գյուղ, որ մի քանի անգամ նման իրավիճակում է եղել, որտեղ  մարդիկ արդեն  երկու անգամ  տեսել են երեխայի լացը փախուստի ժամանակ: Բարդ է լինելու, և գյուղը վերականգնելը և մեր հայրենակիցներին հետ` գյուղ տանելը  ժամանակի խնդիր է, որն ինչ-որ առումով կայունությամբ է պայմանավորված: Թե ինչքանով է մարդը երաշխավորված լինելու, որ սա վերջին անգամն էր: Դրա համար, բնակարանները վերականգնելը, դեռ չի նշանակում,   որ մենք Թալիշը բերելու ենք նախկին տեսքի: Կոնկրետ Մատաղիսում ավելի հեշտ է լինելու:

 Իսկ ինչ-որ  ֆինանսական  աջակցություններ կլինե՞ն:

- Ես երեկ հասցրել եմ լինել Մատաղիսում և ասել եմ,  նույնը թալիշցիներին է վերաբերում, որ ամեն ինչով աջակցելու ենք, սոցիալական նոր երաշխիքներ, նոր ծրագրեր ենք ներդնելու, բայց դա չի կարևորը, կարևորը, որ մարդիկ վստահ լինեն, որ իրենց երեխայի ապագան երաշխավորված է, որ այն անվտանգ է: Իսկ աջակցության համար շատ լայն գործիքակազմ ունենք: Պետք է նշեմ, որ բավական շատ օգնություններ ենք ստացել՝ սկսած կենցաղային ապրանքներից ու առարկաներից, մինչև դրամական: Մարդիկ պատրաստ են նաև շինանյութերի առումով, և ոչ մի  խնդիր չենք ունենալու, ոչ էլ նրանք են ունենալու, որովհետև այդ ամենը նախատեսված է առաջին հերթին նրանց համար: Սակայն, սա ևս ժամանակի հարց է:

- Պարոն Վարչապետ ԼՂՀ կառավարության  համայն հայությանն ուղարկված աջակցության մասին կոչը ի՞նչ արձագանքներ է ստացել, ինչքա՞ն  գումար է փոխանցվել Արցախի կառավարության հաշվեհամարին  և այդ գումարներն ինչին են  ուղղվելու:

- Արդեն ապրիլի 2-ին առավոտյան ես սկսեցի զանգեր ստանալ Ամերիկայից մինչև Ավստրալիա, հեռախոսս չէր անջատվում և բոլորն ասում էին`ինչո՞վ օգտակար լինենք, մենք ուզում ենք օգնություն փոխանցենք: Իսկ Հայաստանի մասին  ընդհանրապես խոսք չկա. բոլորը պատրաստ էին ինչ ունեին` վերցնել  ու հասցնել  Ղարաբաղ: Դրա համար մենք փորձեցինք կանոնակարգել գործընթացը,  առաջին հերթին, որպեսզի քաոսային իրավիճակ չլինի, կազմակերպված լինի, որ օգնությունները  պահեստավորվեն և, վերահսկվեն, որովհետև, եթե խոսքը սննդի մասին է, մենք պետք հասկանանք, վստահ լինենք, որ այդ ապրանքը անվտանգ է:  Դրա  համար սկսեց աշխատել սննդի անվտանգության ծառայությունը: Այո, եղել են  ապրանքներ, որոնք ժամկետանց էին, միգուցե մարդիկ չէին իմանում: Իհարկե, նման ապրանքները շատ քիչ էին, բայց մենք պարտավոր էինք կազմակերպչական աշխատանքներ իրականացնել, ինչի համար մենք միանգամից սկսեցինք երեք ուղղությամբ աշխատանք իրականացնել՝ պարենային, ոչ պարենային և դրամական: Առաջին երկու օրը խոսքը միայն պարենային աջակցության մասին էր, հետո մենք գույքագրում էինք, թե ինչ խնդիրներ ու կարիքներ ունենք առաջնագծում: Եվ  ընդհանուր սպասարկման հետ, եթե մարդիկ զանգում էին` ասում ինչո՞վ կարող ենք օգտակար լինենք, մենք էինք հուշում` ինչ է պետք: Պարենային հարցում պետք է նշեմ, որ խոշոր պահուստներ կային Արցախում: Ի վերջո, մենք պարտավոր էինք պատրաստ լինել և այդ  հարցում այդքան էլ խնդիրներ չունեինք, թեպետ  օգնության ամենամեծ ծավալը պարենային էր` մոտավոր հաշվարկով` 1,200 միլիարդ դրամի:

Դրա մի մասը տրվել է բանկին, մեծ մասը`  բաժանվել է առաջնագծում գտնվող կամավորականների ընտանիքներին, սոցիալապես անապահով որոշ խավերի և նաև տեղահանված բնակիչներին: Եվ մարտական գործողություներին  մոտիկ  բնակավայրերի տուժած բնակիչներին: Ընդհանուր, իմ հաշվարկով, մոտավոր 2 մլրդ-ի ընդհանուր աջակցություն ենք ստացել, մի մասը գտնվում է պահեստում: Դրամական մոտ 4 մլրդ-ի աջակցություն է փոխանցվել: Կառավարությունը հրապարակում է, արտաբյուջետային հաշիվը, բայց ազատամարտիկների միությունը ևս  700 մլն դրամի փոխանցումներ կատարել և դեռ շարունակվում է և այսօր այն անցել է   4 միլիարդը:

 Մուտքեր ու աջակցությունը, որ մենք ստանում ենք, մեր որոշմամբ` պետք ուղղված լինի մեր մարտունակության աստիճանի բարձրացմանը: Իհարկե, կամ մարդիկ, ովքեր նպատակը (աջակցություն) գրում են`սոցիալ տնտեսական, կամ զոհվածների, իրենց իրավունքն է: Բայց մեր համաքաղաքացիներն էլ մտահոգված մեր մարտունակության բարձրացման ուղղությամբ և մենք այդ գումարներն ուղղելու ենք այն ծրագրերին, որոնք Պաշտպանության բանակը կհամարի առաջնահերթ:

 Դրան արդեն սկսված են որոշ սարքավորումների առումով, կանոնակարգվելու է մենք մեր քայլերը, որպեսզի մեր հայրենակիցներին թափանցիկությամբ ներկայացվի ամենը: Իհարկե, կարող են լինել զինվորական գաղտնիքի  բնույթի տեղեկություններ, բայց փորձելու ենք այնպես անել, որ մարդկանց կասկածները փողի արդյունավետության մասով փարատվեն: Ոչ ոք այսօր աչք չունի ուրիշի ունեցվածքի վրա, հակառակը մեր արցախցիները ապացուցել են, որ սեփական ունեցվածք գոյություն չունի այս օրերին և ինչ սեփականություն  կա,  բանակինն է: Եվ ով` ինչ հնարավորություն ունի՝ սկսած ֆինանսական, նյութական, բոլորն ուղղված է լինելու ՊԲ-ին ու մեր հայրենիքի պաշտպանությանը: Դրա համար, ամեն մի լումա օգտագործվելու է ըստ նպատակի:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search