Artsakhpress

Քաղաքական

Հայաստանը մնում է ԼՂ անվտանգության երաշխավորը.ԼՂ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր. Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովում մեկնարկած լիագումար նիստում պատգամավորները պահանջում են ցանկացած ֆորմատով՝ լինի բաց կամ փակ, իրենց տեղեկատվություն տրամադրել՝ ինչ փուլում է հիմա քառօրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, ե՞րբ պատրաստ կլինի ԼՂ և ՀՀ միջև ստորագրվելիք փոխօգնության մասին փաստաթուղթը, ինչի մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանը մնում է ԼՂ անվտանգության երաշխավորը.ԼՂ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր. Էդուարդ Շարմազանով

Հայաստանը մնում է ԼՂ անվտանգության երաշխավորը.ԼՂ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր. Էդուարդ Շարմազանով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախ՝ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը մտահոգություն հայտնեց, որ հարցի հետ կապված նորությունները հաղորդում է ոչ թե Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, այլ՝ Ռուսաստանի Դաշնության:
«Մենք ինֆորմացիան ավելի շատ ստանում ենք ռուսական մամուլից, քան մեր մամուլից: Դրա պատճառն ԱԳ-ն է՝ համապատասխան ինֆորմացիան չտարածելու նպատակահարմարությունը չտեսնելու մեջ: Բայց ակնհայտ է, որ հասարակական լայն շրջանակները տեղեկացվեցին ամենի մասին ռուսական ԱԳՆ-ի կողմից բաց թողնված տեղեկատվությունից: Առաջարկում եմ, պահանջում եմ, որ ՀՀ ԱԳ նախարարը, թեկուզ հաջորդ հանդիպմանը, ներկայացնի երկու հարցի հետ կապված հաղորդագրություն: Առաջինը՝ ՀՀ-ԼՂ ռազմական փոխօգնության պայմանագրի հետ կապված և թող հանկարծ չպատճառաբանվի, որ տեխնիկական խնդիր կա ու երկրորդը՝ հստակ տեղեկատվություն տրվի բանակցային գործընթացի հետ կապված, որ ստիպված չլինենք այլ երկրների լրատվություններից տեղեկանանք՝ ինչ է կատարվում»,- պնդեց Քոքոբելյանը:

Հարցը բարձրացրին նաև պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Ստեփան Մարգարյանը, Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինս շեշտեց, որ եթե բոլոր պատգամավորները բարձրացնում են հարցը, ուրեմն, այն իրոք մտահոգիչ է, ուրեմն կա խնդիր:
«Սա նշանակում է, որ ԱԺ-ում տեղի ունեցած փակ նիստը չի բավարարել պատգամավորների մտահոգությունները, որ դրանից հետո տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք համակողմանի քննարկում են պահանջում ու դրանք չպետք է լինեն կառավարության հետ բաց հարց ու պատասխանի ֆորմատով՝ հաշվի առնելով դրանց զգայությունը, նրբությունը: Հարցեր կան, որոնք փակ ռեժիմով պետք է ուղղվեն անձամբ վարչապետին, պաշտպանության, ԱԳ նախարարներին, ոչ թե նրանց տեղակալներին»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, թե Արտաքին գործերի նախարարությունը թափանցիկ է աշխատում ու մի քանի անգամ անձամբ նախարար Էդվարդ Նալբանդյանը հստակ արտահայտել է ՀՀ դիրքորոշումը:
«Բարձր տոնով խոսելը Ձեր ո՛չ հմայքն է բարձրացնում, ո՛չ էլ փաստարկներն է ուժեղացնում: Ասում եմ՝ կքննարկենք, կասենք: Մենք ընդունում ենք Ձեր առաջարկը: Մենք պատրաստ ենք հրապարակային, փակ ռեժիմներով աշխատել: Կքննարկենք հարցն ու կտանք վերջնական պատասխան»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Իսկ ՀՀ դիրքորոշումն, ըստ Շարմազանովի, հետևյալն է. «Հայաստանը մնում է ԼՂ անվտանգության երաշխավորը: ԼՂ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր: Ղարաբաղը դեֆակտո ժողովրդավարական, անկախ հանրապետություն է: Առանց ԼՂ մասնակցության որևէ մեկը չի կարող լուծել ԼՂ ժողովրդի ու հանրապետության ճակատագիրը»:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ հորդորեց որոշումն արագ կայացնել, որովհետև սա անվտանգության հետ կապված խնդիր է ու սպասել չի կարող:
«Հարցադրումներ կան, պատասխանները քիչ են, թույլ են: Ես առաջարկում եմ, որ արագ ընդունեք որոշում, կազմակերպեք բարձր մակարդակով քննարկում, որ դրանք պատասխաններ ստանան»,- նշեց պատգամավորը՝ ավելացնելով, որ շահագրգիռ են քաղաքական բոլոր ուժերը:
«Հիմա, որ բոլոր պատգամավորները խոսում են, դրանից փաստարկը չեք ուժեղացնում: Հասկացանք, լսեցին, ի գիտություն ընդունեցինք: Հասկացանք՝ կա խնդիր, մենք քննարկենք Ձեզ կասենք, չենք ձգում»,- արձագանքեց Շարմազանովը:

«Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանն էլ դժգոհեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ չկա հնարավորություն քննարկելու տեղի ունեցածը, բացերը, որոնց հետևանքով հսկայական զոհեր ունենք:
«Ոչ միայն ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչները պետք է  հանդիպեն ԱԺ պատգամավորների հետ, այլև՝ ԼՂ կառավարության: Փաստացի իրենք են պահել սահմանը, իրենց շնորհիվ է, որ պատերազմական գործողությունները չեն տեղափոխվել ավելի խորքը: Եթե խոսում ենք այն մասին, որ ՀՀ-ն է ԼՂ երաշխավորը, այս անգամ, սակայն, կարծում եմ, Արցախի ԶՈՒ-ն է երաշխավորը եղել: Դրա համար պետք է խոսենք բացթողումների մասին: Օր առաջ պետք է տեղի ունենա երկու պետությունների խորհրդարանների, կառավարությունների միջև քննարկում: Պատերազմը չի ավարտվել: Մենք պետք է պատրաստ լինենք ավելի լայնածավալ գործողությունների»,- ընդգծեց Փոստանջյանը:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search