Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը վերանայի իր վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ:
Միջազգային հանրության կողմից դիպուկ գնահատականներ չեն եղել. ԼՂՀ Նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Արցախի Հանրային Հեռուստատեսությանը և «Մեդիատոն» ընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
«Այն, ինչ տեղ է գտել Ադրբեջանի կյանքում, ոչ պակաս վտանգավոր է, քան այն, ինչ մենք տեսնում ենք աշխարհի տարբեր ծայրերում հատկապես ծայրահեղականների, ահաբեկիչների հետ կապված»,- ասել է նա:
Բակո Սահակյանը նշել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո միջազգային հանրության արձագանքը չի կարող բավարարել, դիպուկ գնահատականներ չեն եղել, եղել են միայն կոչեր՝ ուղղված երկու կողմերին:
«Այնինչ միջազգային հանրությունն այդպիսիններին կարգի հրավիրելու համար կիրառում է բոլոր միջոցները եւ գործողությունները, անգամ իրականացնում են ռազմական գործողություւններ՝ նման վտանգների դեպքում, որովհետեւ նման պահվածքը նրանք որակում են որպես քաղաքակիրթ աշխարհին վտանգ ներկայացնող երեւույթներ եւ ոչչացնում են այդպիսիններին»,- ասել է նա: