Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունն ու հետախուզական ծառայությունը համատեղ գործողություն են իրականացրել՝ մայրաքաղաքում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կանխելու համար:
Անկարայում ԻՊ-ի 4 զինյալ է ձերբակալվել. նրանք մտադիր էին մայիսի 1-ին ահաբեկչություն իրականացնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, տարբեր վայրերում համաժամանակյա գործողության ընթացքում 4 կասկածյալ է ձերբակալվել:
Նշվում է, որ ձերբակալվածները ենթադրաբար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են:
Նրանք Անկարայում մտադիր են եղել ահաբեկչություն իրականացնել մայիսի 1-ին կայանալիք հանրահավաքի ընթացքում:
Ոստիկանական հատուկ գործողությունը դեռ շարունակվում է: