Artsakhpress

Հասարակական

Վիետնամի հեռուստաալիքները հաղորդումներ են հեռարձակել ԼՂ-ի ապրիլյան իրադարձությունների և Հայոց ցեղասպանության մասին

Վիենտանում ՀՀ դեսպանության աջակցությամբ ապրիլին վիետնամական երկու հեռուստատեսություններով հեռարձակվել են Լեռնային Ղարաբաղի, այդ թվում նաև՝ 2016 ապրիլյան իրադարձությունների և Հայոց ցեղասպանության մասին հաղորդումներ:

Վիետնամի հեռուստաալիքները հաղորդումներ են հեռարձակել ԼՂ-ի ապրիլյան իրադարձությունների և Հայոց ցեղասպանության մասին

Վիետնամի հեռուստաալիքները հաղորդումներ են հեռարձակել ԼՂ-ի ապրիլյան իրադարձությունների և Հայոց ցեղասպանության մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու հեռուստատեսությունն է համավիետնամական են և ունեն 80 մլն լսարան: Վերոնշյալ հաղորդումներում հանդես են եկել Վիետնամում ամենահայտնի գիտնականներ, քաղաքական մեկնաբաններ:

Հաղորդումներից մեկը հեռարձակվել է ապրիլի 17-ին ժամը 20.15 վիետնամական հեռուստատեսության «Համաշխարհային անվտանգություն» (ANTG) հեռուստաալիքով՝ «Լեռնային Ղարաբաղ՝ պայթունավտանգ տակառ Կովկասում» խորագրով: Հաղորդավարի զրուցակիցն է Վիետնամի Պաշտպանության մարտավարության ինստիտուտի նախկին տնօրեն, Վիետնամում Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների ճանաչված փորձագետ՝ գնդապետ Լե Թե Մաուն:

Հաղորդման ժամանակ տեղեկատվություն է տրամադրվում ԼՂՀ-ում 2016 ապրիլի իրադարձությունների մասին, որից հետո գնդապետ Լե Թե Մաուն խոսում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստի մասին, անդրադարձ կատարում Ադրբեջանում տնտեսական, հասարակական խնդիրներին, հիշատակում Ադրբեջանում կոռուպցիայի «էնդեմիայի» մասին՝ հանգելով այն եզրակացության, որ սա Թուրքիայի պատվերն է, որը օգնում է Ադրբեջանին զենքով և քաղաքական աջակցությամբ: Ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը և ներկա զարգացումները: Փորձագետն նաև անդրադառնում է  այս տարածաշրջանում համաշխարհային տերությունների շահերին, ռուս-թուրքական հակամարտությանը, ինչպես նաև ԼՂՀ-ում իրավիճակի ապակայունացման դեպքում՝ Իսլամական պետության կողմից սպառնացող վտանգին: 

Ապրիլի 10-ին ժամը 19.00-ին Վիետնամի պաշտպանության նախարարության «Վիետնամի պաշտպանություն» (QPVN) ալիքով հեռարձակված հաղորդման ժամանակ հաղորդավարի զրուցակիցներն են Վիետնամի հասարակական գիտությունների ակադեմիայի դոկտոր, Եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆեսոր Նգույեն Չահն Տոանը և Հասարակական անվտանգության մարտավարության և գիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, գեներալ-մայոր Լե Վան Կունը:

Չրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը, ԼՂ-ում Ադրբեջանի վերջին ագրեսիան՝ հանգելով այն եզրակացության, որ հրադադարը խախտել է Ադրբեջանը: Վերջիններս նման գործողությունները հիմնավորում են Ադրբեջանում տնտեսական ճգնաժամով և նավթի գների անկումով: Նրանք նաև գնահատական են տալիս ՀՀ և Ադրբեջանի հարաբերություններին տարածաշրջանի այլ պետությունների հետ՝ շեշտը դնելով հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա:

Ապրիլի 23-ին «Համաշխարհային անվտանգություն» (ANTG) հեռուստաալիքով՝ հեռարձակվել է հաղորդում «Ցեղասպանություն. ողբերգություններ, որոնք շարունակվում են այսօր»  խորագրի ներքո: Հաղորդավարի զրուցակիցն է Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի Միջազգային քաղաքականության ֆակուլտետի ղեկավար դոկտոր Դո Սոն Հայը:

Սկզբում հաղորդավարը ներկայացնում է ապրիլ ամիսը, որպես շատ ցեղասպանությունների իրագործման ժամանակահատված: Ներկայացվում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ նյութեր, ԻՊ զինյալների քրիստոնյա, քուրդ և այլ փոքրամասնությունների դեմ իրականացրած ջարդերի և 1975թ. Կամբոջայում Կարմիր կխմերների կողմից իրականացված ցեղասպանության վերաբերյալ տեսաշարեր:

Հաղորդման ընթացքում մեջ է բերվում Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի ուղերձը. «Մարդկությանը հայտնի վատագույն աղետը վերապրելուց հետո մենք պետություն ենք կառուցել, և այսօր Հայաստանը նպաստում է այդ հանցագործություններից զուրկ աշխարհ կառուցելու ջանքերին: Մենք հաստատակամ ենք խնդիրը միջազգային օրակարգում պահելու և ցեղասպանության ճանաչման առավել արդյունավետ մեխանիզմ զարգացնելու հարցում: Օրինակ, դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» հռչակելը»:

Դոկտոր Դո Սոն Հայը, անդրադառնալով ՄԱԿ-ի 1948թ. Ցեղասպանությունների դեմ կոնվենցիայի դրույթներին, նշում է, որ կոնվենցիան ստորագրող պետությունները ինքնըստինքյան պետք է պայքարեն ցեղասպանության ցանկացած դրսևորումների դեմ: Դոկտոր Դո Սոն Հայը համաձայնություն է հայտնում ՀՀ դեսպանի կողմից հնչեցրած այն ճշմարտությանը, որ ցեղասպանությունների կանխարգելման ամենագործուն միջոցը ցեղասպանության հանցագործության մասին տեղեկացվածության բարձրացումն է ու այդ ոճրագործության հիշողության պահպանումը:

© 2009 ARMENPRESS.am


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search