Artsakhpress

Հասարակական

Մոսկվայում գործող «Հույսի ցուցակ» և «ВИВА» կազմակերպություններն իրենց օժանդակությունն են բերել Արցախին

Լսելով ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ որպես հայ մարդիկ՝ շատ անհանգստացանք ու փորձեցինք համախմբվել ու աջակցել Արցախին:

Մոսկվայում գործող «Հույսի ցուցակ» և «ВИВА» կազմակերպություններն իրենց օժանդակությունն են բերել Արցախին

Մոսկվայում գործող «Հույսի ցուցակ» և «ВИВА» կազմակերպություններն իրենց օժանդակությունն են բերել Արցախին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «ВИВА» (Врачи И Волонтеры Армении) բարեգործական կազմակերպության նախաձեռնողներից մոսկվաբնակ Նարինե Դավթյանն, ով այս օրերին գտնվում է Ստեփանակերտում:

«Ամեն օր այս կազմակերպությունների անդամներով  առանձին  հավաքվում և քննարկում էինք, թե ինչպիսի օգնություն ցուցաբերենք, որպեսզի օգտակար լինի մեր օժանդակությունը: Այդ քննարկումներին մասնակցում էին Մոսկվայում գործող «Հույսի ցուցակ» և «ВИВА» (Врачи И Волонтеры Армении) բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները»,- ասաց Ն. Դավթյանը:

Նրա խոսքով, քանի որ «ВИВА» (Врачи И Волонтеры Армении) բարեգործական կազմակերպության անդամները (մոտ 1700 անդամ, ստեղծվել է ընթացիկ տարվա ապրիլի 7-ին) բժշկական ուղղվածություն ունեն, խորհրդակցելով Արցախի բժշկական կենտրոնների ղեկավարների հետ՝ ցուցաբերել են բժշկական օգնություն:

«Կազմակերպությունը մոտ 40 հազար ամերիկյան դոլարի նվիրատվություն է կատարել, որով Արցախի համար ձեռք ենք բերել «ՈՒԱԶ» մակնիշի մեկ շտապօգնության մեքենա և տարբեր տեսակի թանկարժեք դեղորայքներ և բժշկական սարքավորումներ»,- ասել է Ն. Դավթյանը՝ ավելացնելով, որ այս բարեգործությունը շարունակական բնույթ է ունենալու:

Ն. Դավթյանի խոսքով, բացի նշվածից իր մի քանի մոսկվահայ ընկերների հետ 24 հազար ամերիկյան դոլար են փոխանցել ԼՂՀ կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ` «Հույսի ցուցակ» (ստողծվել է 2010 թվականին և ունի 2000-ից ավել անդամ) կազմակերպությունը ևս անմասն չի մնացել աջակցություն տրամադրելուց. ՊԲ զինծառայողների համար բերել են կենցաղային և տեխնիկական միջոցներ: Նաև այդ կազմակերպության օժանդակությամբ Ստեփանակերտի՝ «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»-ի համար ձեռք են բերվել բժշկական պարագաներ, ինչպես նաև բազմազավակ ընտանիքներին տարբեր տեսակի օգնություններ են ցուցաբերել:

«Մենք ցավում ենք բոլոր այն քաջարի հերոսների համար, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի: Մենք հպարտ ենք մեր ժողովրդով, որովհետև կյանքի գնով են պաշտպանում հող հայրենին: Եթե անկեղծ լինեմ, մենք խղճի խայթ ունենք. ապրելով հեռվում՝ ֆիզիկապես չենք զգում տեղի լարվածությունը, թեկուզ հոգով ու սրտով Արցախի հետ ենք ու անում ենք ամեն ինչ, որպեսզի ինչ-որ կեչպ օգտակար լինենք: Փառք ու պատիվ արցախցիներին, ովքեր ամուր կանգնած են այս հողում ու ոգևորում են բոլորիս»,- նշել է Ն. Դավթյանը:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search