Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում հիմնականում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նախագահը ներկայացրել է իր վերջին շաբաթվա հանդիպումները և միջազգային գործընթացները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, ներկայացրել է նաև անվտանգության ամրապնդման միջոցառումների ընթացքը»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը հավելեց նաև, որ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստի աշխատանքներին, որի ընթացքում քննարկվել և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ Ընտրական օրենսգիրքը: