«Երկար տարիներ է, ինչ համագործակցում ենք Արցախի նկարիչների միության հետ»,- հավաստում է ՀՀ-ն նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ, Գորիսի քաղաքային պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը:
«Հուսով եմ, ավելին՝ հաստատապես վստահ եմ, որ վաղուց ի վեր ավանդական դարձած մեր այս համագործակցությունը հարատև կլինի». Ժ. Մարտիրոսյան
«Երկար տարիներ է, ինչ համագործակցում ենք Արցախի նկարիչների միության հետ»,- հավաստում է ՀՀ-ն նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ, Գորիսի քաղաքային պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը:
Գորիսցի անվանի նկարչի հետ «Արցախպրես»-ի թղթակցի զրույցը տեղի է ունեցել երեկ՝ Ստեփանակերտում, Արցախի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված ՀՀ և ԼՂՀ արվեստի գործիչների համատեղ ցուցահանդեսի բացմանը: Ցուցադրույթում արվեստասերների դատին են ներկայացված նաև Ժ. Մարտիրոսյանի աշխատանքները: «Ես խիստ կարևորում եմ այս համագործակցությունը,- խոսքը շարունակեց նա,- կարևորում եմ նաև այն իմաստով, որ սկիզբ է առել անչափ ծանր ժամանակաշրջանում՝ պատերազմի ժամանակ, երբ, անտեսելով վտանգավոր պայմանները, անհատական կամ խմբային ցուցահանդեսներ էինք կազմակերպում այստեղ կամ Գորիսում»:
Նրա խոսքով՝ նման միջոցառումները ոգևորում են ոչ միայն իրենց՝ արվեստագետներին, այլև, որ առավել կարևոր է, շարքային մարդկանց՝ նրանց ոգեպնդելով ու մղելով նոր ոգորումների հանուն հայրենիքի ազատության և պետական անկախության: «Հուսով եմ, ավելին՝ հաստատապես վստահ եմ, որ վաղուց ի վեր ավանդական դարձած մեր այս համագործակցությունը հարատև կլինի»,- զրույցի ավարտին ասաց Ժ. Մարտիրոսյանը։
Դեկորատիվ արվեստի նկարիչ Ռոբերտ Եսայանը նշում է, որ շատ ուրախ է,որ Արցախում նման պատկերասրահ կա։ Նա իր հետ բերել է մի գործ , որը 15 տարվա հնություն ունի, սակայն Հայաստանում չի ցուցադրվել, միայն Իտալիայում և Ֆրանսիայում է ցուցադրվել, որը կոնկուրսի հանձնարարական էր, գործը կոչվում է «Քավարան»։ Դեկորատիվ արվեստի մեջ զարդարվեստի վրա է աշխատում, արծաթի վրա, հիմնականում Մոսկվայում։