Թուրինի «Յուվենթուսը» շարունակում է աշխատել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «ձեռք բերելու» ուղղությամբ:
«Յուվենթուսը» Մխիթարյանին պատրաստ է վճարել տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է «Tuttosport»-ը, թուրինյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ: Նշվում է, որ Մխիթարյանը պահանջում է ավելին` 6 մլն եվրո:
Panorama.am-ի փոխանցմամբ՝ վերջերս «Bild»-ը տեղեկացրել էր այն մասին, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը պլանավորում է մինչև վերջ կատարել «Բորուսիայի» հետ կնքած պայմանագիրը, որի ժամկետը կլրանա մեկ տարուց:
Բացի «Յուվենթուսից» Մխիթարյանին իրենց շարքերը հավիրելու փորձեր են անում եվրոպական մի շարք գրանդ ակումբներ` «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը գերմանական թիմի կազմում մասնակցել է 52 հանդիպման` դառնալով 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ: